«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի պատգամավոր դարձած Արմեն Աշոտյանը շաբաթներ առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ` Աշոտյանն ունի 3 բնակարան և մեկ ավտոտնակ: Ու թեև նա ավտոտնակ ունի, սակայն ավտոմեքենա ունենալու մասին որևէ տեղեկություն իր հայտարարագրում չկա:
Պատգամավորի մանդատը ստանձնելու ժամանակ՝ մայիսի 18-ին, Աշոտյանի բանկային հաշիվների վրա եղել է 20 միլիոն 385 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները ստացվել են 79 հազար դրամ աշխատավարձից և 10 միլիոն դրամ ու 50 հազար եվրո ստացված փոխառություններից՝ վարկերից:
Հիշեցնենք, որ Աշոտյանը երկար տարիներ՝ 2009-16 թթ. զբաղեցնում էր Կրթության և գիտության նախարարի պաշտոնը: ՀՀԿ անդամ է 2002 թ.: Կրկին պատգամավոր է եղել 2007-09 թթ.»:
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը