Հարթվում է ՔՊ-ականների ճանապարհը դեպի ռեկտորի աթոռ

Կառավարության վերջին նիստում որոշում է ընդունվել ռեկտորներին ներկայացվող պահանջները մեղմացնելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հանվում է դոկտորի գիտական

աստիճան և պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը, որը մինչ այս ռեկտորի համար հիմնականում պարտադիր էր: Արվեստի բուհերի պարագայում՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին ներկայացվող պահանջներից հանվել է ժողովրդական արտիստի կամ վաստակավոր արտիստի, արվեստի վաստակավոր գործչի կամ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունենալու պահանջը: Այսուհետ բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորներին ներկայացվող պահանջները հետևյալն են՝ գիտական աստիճանի առկայություն/ ցանկացած գիտական աստիճան/ և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետև պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Այդ համալսարաններն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Որոշման մեջ նշված է նաև, որ առաջարկվող փոփոխությունը պետական համալսարանների կառավարման խորհուրդներին կընձեռի հնարավորություն ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը:

Այսպիսով՝ իշխանությունը ձեռնարկում է համառորեն չհանձնվող բուհական համակարգի գրավման նախապատրաստական քայլերը։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում դոկտոր-պրոֆեսորի կոչումով յուրայիններ գտնել, ուստի որոշվել է հանել այդ պահանջը։ Հաջորդաբար կարող է փոփոխություն կատարվել նաև բուհերի կանոնադրություններում՝ դոկտոր-պրոֆեսորի պահանջը չեղաչկելով նաև ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և վարչական այլ պաշտոնների համար ևս։ Ի վերջո, եթե ռեկտորի համար նման պահանջ չի դրվում, տրամաբանական չի լինի դոկտոր-պրոֆեսորի պահանջ սահմանել ավելի ցածր պաշտոնի համար։ Ի դեպ, բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող դեռևս գործող <<Բարձրագույն և հետբուհական կրթության մասին>> ՀՀ օրենքով ռեկտորը միաժամանակ նաև գիտական խորհրդի ղեկավարն է։ Ստացվում է, որ ընդամենը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող ռեկտորը ղեկավարելու է  բուհի բարձրագույն գիտական կառույցը՝ գիտական խորհուրդը, որում ընդգրկված են ավելի բարձր ակադեմիական ցենզ ունեցող գիտնականները՝ դոկտոր-պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ և ակադեմիկներ։

Հայտնի է, որ կառավարությունը տևական ժամանակ չի կարողանում լուծել ԵՊՀ ռեկտորի ընտրության խնդիրը։ Այնտեղ այժմ նշանաված է երեք հոգուց բաղկացած ժամանակավոր կառավարման խորհուրդ, որն առաջիկայում նշանակելու է ԵՊՀ կառավարիչ՝ մինչև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ձևավորումը և նոր ռոկտերի ընտրությունը։ Բացի ԵՊՀ-ից մի շարք այլ բուհերում ևս մինչև տարեվերջ կավարտվեն հոգաբարձուների խորհուրդների և ռոկտորների գործունեության ժամկետները։ Այսպիսով՝ նոր ռեկտորների հարցը լուծում կստանա Նիկոլ Փաշինյանի սրտով։ Գիտությունների թեկնածուի կոչումով ՔՊ-ականների ճանապարհը դեպի ռեկտորների աթոռներ, այլևս բաց են։

Իսկապես, ինչ մի ավելորդ թիթիզություն է՝ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր․․․․  Փաշինյանը, առանց բարձրագույն կրթություն ստանալու, երկիր է կառավարում, բուհի կառավարումն ի՞նչ է, որ դրա համար դոկտորի աստիճան պահանջվի։ Որախ եղեք, որ գիտությունների թեկնածուի պահանջն էլ դեռ պահպանվել է ։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1523 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am