Պապիկյանի նախարարությունը մոտ 3 մլրդ դրամի պայմանագիր է կնքել՝ առանց մրցույթ հայտարարելու

«Հրապարակ»-ը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման կարգով պայմանագիր է կնքել երկու ընկերության հետ, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնի։ Խոսքը Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մասiն է։ Դրա համար ՏԿԵ նախարարությունը առանց մրցույթի, մեկ անձից գնմամբ՝ մոտ 3 մլրդ դրամի (2 մլրդ 786 մլն դրամ) պայմանագիր է կնքել «Ոսմար» ՍՊԸ-ի և «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ, որոնք այս գործում հանդես են գալու միասնաբար, սակայն աշխատանքների առյուծի բաժինը՝ 95 տոկոսը, իրականացնելու է «Ոսմար» ՍՊԸ-ն։

Նշենք, որ նման խոշոր չափի գնում մեկ անձից գնման ընթացակարգով հիմնականում հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է իրականացնում, մյուս գերատեսչությունների կողմից իրականացված մեկ անձից գնումները շատ փոքր արժեքի են, անգամ միլիոնի չեն հասնում, իսկ Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը միանգամից 3 միլիարդ դրամի պայմանագիր է կնքում՝ առանց մրցույթ հայտարարելու։

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություներին մեկ անձից գնումներ կատարելու մեջ, քանզի դրա տակ էական կոռուպցիոն ռիսկեր կան, այն էլ նման խոշոր ծավալի աշխատանքների իրականացման դեպքում, իսկ հիմա իրենք են նույնը անում՝ խորացնելով կասկածներն ու տարածվող տեղեկությունները, որ այս իշխանությունները ևս, նախկինների նման, «փող են ուտում»՝ ասֆալտ անելով»։

 

դիտվել է 439 անգամ
Լրահոս
«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am