ԼՂՀ կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, ինչպես նաև շփման գծում տիրող իրավիճակը հարցին պատասխանել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև ռուսաստանյան կողմի դիրքորոշումը և գնահատականներն այն բանի հետ կապված, թե ինչ է վերջին շրջանում տեղի ունենում տարածաշրջանում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ ջանքերի օրակարգում»:
