«Զանգեզուրի միջանցքը» թող հսկեն ռուսները, հետո տան մեզ. Բաքվի էժան խաղը

«Հայաստանը, ինչպես և նախկինում, ապակառուցողական քաղաքականություն է վարում», -կրկին Հայաստանից դժգոհել է Ադրբեջանի արտգործնախարարը: Բայրամովը կոչ է արել Երևանին զերծ մնալ սահմանային սադրանքներից ու հանուն տարածաշրջանային խաղաղության բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ: Բաքվի պահանջը ավելի է մանրամասնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին. - «Մենք բազմիցս ենք արդեն ասել` պատերազմը մնացել է անցյալում, Հայաստանը հիմա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, խաղաղության համաձայնագիր ստորագրի և առավել կառուցողաբար մոտենա սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին»։

Դեսպանը կրկնել է նախագահ Ալիևի խոսքերը, թե հակամարտությունը լուծված է, ու պնդել, թե այս հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են:

Ռուսաստանի նախագահը, ում ջանքերով կնքվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը` վերջ դնելով 44-օրյա պատերազմին, մինչ օրս երբևէ հրապարակավ չի ասել, թե ղարաբաղյան խնդիրը վերջնականապես լուծված է համարում: Հակառակը, անցած նոյեմբերին խոսելով այս մասին՝ Պուտինն ասել էր, որ այդ հարցը պետք է որոշվի ապագայում`առանց պայմաններն ու ժամկետները հստակեցնելու. - «Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ: Մենք պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս քվոն` այսօրվա դրությամբ գործող իրադրությունը։ Իսկ թե ինչ է լինելու հետո, հարցը դեռ պետք է լուծել ապագայում, ապագա ղեկավարների կամ այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սակայն, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն բնականոն կյանքի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, կենցաղային մակարդակում մարդկանց միջև կապերի վերականգման համար, հատկապես հակամարտության գոտում, ապա դա նաև հիմք կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար: Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ամեն ինչ խաղաղվի»:

Բայց ինչ ենք մենք տեսնում, գործընթացները մի քանի ամիս է զարգանում են ճիշտ հակառակ սցենարով։ Մայիսին ադրբեջանական զորքը հատեց Հայաստանի սահմանը Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածներում` խորանալով մի քանի կիլոմետր։ Սկզբում կողմերն ընդամենը ձեռնամարտի էին բռնվում, վերջին շաբաթներին, սակայն, կրքերը ավելի թեժացան՝ սկսեցին նախ կրակոցներ հնչել, հետո արդեն`ականանետեր ու ծանր զրահատեխնիկա կիրառվել: Երկու կողմում արդեն կան զոհեր ու վիրավորներ:

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը ոչ միայն մեղադրել է հայկական կողմին սահմանային վիճակը սրելու մեջ, այլև փաստացի այս հարցը կապել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների մնալ-չմնալու հետ. - «Ակնհայտ է, որ հայկական կողմի այս սադրանքները բացասաբար են ազդում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերի վրա: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի երկարաձգմանը, ապա թերևս հիմա վաղ է դեռ այդ մասին խոսել: Մենք դեռ պետք է առավելագույն ջանքերը գործադրենք լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մեր ղեկավարները համաձայնության են եկել»: Այդ խնդիրների շարքում Բաքուն առանձնացնում է հատկապես տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակումն ու, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցքի» բացումը:
Ռուս լրագրողը դեսպանից հետաքրքրվել է` եթե այդ ճանապարհն անցնելու է Հայաստանի տարածքով, արդյո՞ք Բաքուն կհամաձայնի, որ այդ ճանապարհը մնա Երևանի վերահսկողության ներքո: Ադրբեջանի դեսպանն ի պատասխան, նախ հերքել է պնդումները, թե Բաքուն տարածքային հավակնություններ ունի Հայաստանի հանդեպ, ապա կոչ արել նոյեմբերի 9-ի հայտարարությունը ընթերցել, որի տակ ստորագրել է նաև վարչապետ Փաշինյանը. - «Փաստաթղթում հստակ գրված է, որ վերահսկողությունը պետք է իրականացվի ՌԴ սահմանապահների կողմից, որոնք առանց այդ էլ ապահովում են ներկայիս Հայաստանի արտաքին սահմանների անվտանգությունը»:

Ռուս լրագրողը հետաքրքրվել է նաև, թե որքանով են իրատեսական խոսակցությունները, թե հնարավոր է Ադրբեջանի տարածքում թուրքական բազա ստեղծվի: Փոլադ Բյուլբուօղլուն հորդորել է հաշվի առնել Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները. - «Տարատեսակ ենթադրություններն ու խոսակցությունները չեն կարող եզրակացությունների հիմք դառնալ», - ասել է նա՝ հիշեցնելով նույն թեմայի շուրջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե «մենք ասեկոսեները չենք մեկնաբանում»: Ի դեպ, ադրբեջանցի լրագրողներից մեկն էլ նույնաբովանդակ հարց է տվել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփին, ով արդեն երկրորդն օրն է Բաքվում է՝ հնարավո՞ր է, որ եղբայրական երկու երկրները համատեղ բանակ ստեղծեն: Շենթոփը փաստացի հստակ որևէ բան չի ասել, միայն պնդել է, թե անցած ամիս Շուշիում ստորագրված հռչակագրով Անկարան ու Բաքուն մտադիր են էլ ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները, այդ թվում`ռազմական ոլորտում: «Թուրքիան և Ադրբեջանը մի շարք պայմանագրեր ունեն, այդ թվում` ռազմաարդյունաբերական և ռազմական փոխօգնության շուրջ համաձայնագրեր, որոնց շրջանակում երկու երկրների համատեղ զորավարժություններ և այլ աշխատանքներ են տանում: Սակայն մեր ուղեցույցը լուսահոգի Հեյդար Ալիևի սահմանած մեկ ազգ, երկու պետություն սկզբունքն է, և մենք դրան ենք հետևում», - ասել Շենթոփը:

Հիշեցնենք, որ մայիսին նախագներ Ալիևի և Էրդողանի միջև ստորագրված հռչակագրով Ադրբեջանն ու Թուրքիան պարտավորվում են է՛լ ավելի ամրապնդել ռազմաքաղաքական կապերը, օգնել միմյանց ու սերտացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում։ Ծրագրվում է, մասնավորապես, գործարան հիմնել Ադրբեջանում` անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար: Ռազմակայանի բացման մասին որևէ հստակ ոչինչ։ Նախագահ Էրդողանը, սակայն, հայտարարել է` հնարավոր է այստեղ զարգացումներ լինեն և ընդարձակում:

Հիմա, փաստը հետևյալն է, անկախ նրանից, թե Թուրքիան ու Ադրբեջանը պաշտոնապես կհայտարարեն, թե ռազմաբազա կստեղծեն Ադրբեջանի տարածքում, թե ոչ՝ արդեն անհերքելի փաստ է, որ Ադրբեջանի բանակը դա թուրքական բանակ է, Թուրքիան ներկայացված է ադրբեջանական բանակում:

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցությանը, ապա այստեղ էլ գաղտնիքներ չկան, դա այնքան խորն է ու էլ ավելի խորացող, որ ինչպես ասում են՝ կույր պետք է լինել, որպեսզի այդ ամենը չտեսնել:

Այսինքն, հետևությունը հետևյալն է՝ Ադրբեջանը նախկին ԽՍՀՄ երկիր է, Թուրքիան` ՆԱՏՕ-ի անդամ, Մոսկվան առայժմ խնդիր չի տեսնում, սակայն խնդիրներ տեսնում է բացառապես այն երկրներում, որտեղ իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ ունեն բացասական վերաբերմունք: Ահա, այս դեպքում ՌԴ-ն անմիջապես տեսնում է արևմտյան դավադրությունները:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին, ապա բավական ծիծաղելի է հայտարարություն, թե Ադրբեջանը չի հավակնում ՀՀ տարածքներին, բայց ռուս լրագրողներից չլսել հակադարձում՝ այդ դեպքում երկու ամսից ավելի ադրբեջանական ստորաբաժանումները ինչու ներխուժել ՀՀ տարածք: Թե՞ ռուսների համար էլ են այդ տարածքները «Ադրբեջանի հողեր»:

Եվ մի կարևոր արձանագրում էլ՝ Ադրբեջանի դեսպանը կրկնել է նախագահ Ալիևի խոսքերը, թե հակամարտությունը լուծված է, ու պնդել, թե այս հարցում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են:

Նկատենք, որ սա արդեն երկրորդ պաշտոնական հայտարարությունն է Բաքվից, որը չի հերքում Մոսկվան: Եթե Ադրբեջանի պաշտոնյաների բերանով Մոսկվան ասում է հակամարտությունը լուծված է, ուրեմն Մոսկվան ու Բաքուն փակել են ԼՂ-ի կարգավիճակի թեման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2746 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզպետի թեկնածուն. որոշվել է Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» Քաղաքը կոլապս է ապրում Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հ1, ԵՊՀ, «Ֆեյքերի ՊՈԱԿ»․ հեղափոխական նախարարի կինը 3 տեղից բարձր աշխատավարձ է ստանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 1 միլիոն դոլարի վարկ է ստացել՝ զրո տոկոսով Նոր մանրամասներ՝ Կարբի գյուղում տեղի ունեցած վթարից. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզում զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա՞․ Գեղամ Նազարյանի տեսակետը «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Ավտոմեքենայի ընթացքը խոչընդոտելու համար առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել է կրակոց ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Հովհաննես Շահինյանը «լքում է» Արշակ Կարապետյանին և «միանում է» Միհրան Պողոսյանին Լարսը փակվեց Ինձ պադվադիտ չանես Աղազարյան Կենտրոնի քննիչ է ձերբակալվել. պատճառը հայտնի է Գեղամ Նազարյանը մանդատ դնելու մասին Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան ՔԿԾ պետի ու մյուսների մոտ ճամպրուկային վիճակ է․ MediaHub
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am