Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի վերաբերյալ մի քանի գործերը կմիավորվեն:
Նշենք, որ ՀՀ Վարչական դատարանում, այսօր՝ հունիսի 22-ին, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դիլանյանի, նշանակված էր Շահեն Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով Երեւանի քաղաքապետարանի հերթական հայցի քննությունը, հաղորդում է ՀՔԱՎ գրասենյակը:
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաքներ եւ երթեր անցկացնելու համար:
Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր է ներկայացրել, եւ դրանցից առաջինի քննության շրջանակում 2017 թ. հունիսի 20-ին Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը միջնորդեց դրանք միացնել մեկ վարույթում, քանի որ բոլորի հիմքում նույն պահանջն է:
Այսօր կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Ա. Դիլանյանը տեղեկացրեց, որ ստացվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կ. Զարիկյանի զեկուցագիրն այն մասին, որ անհրաժեշտ է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի կարգով իր վարույթում քննվող գործը միավորել դատավոր Ա. Դիլանյանի վարույթում քննվող գործի հետ, որպեսզի հնարավոր լինի պարզել դրանց փոխկապակցվածությունը եւ ճիշտ որակել կատարված իրավախախտումը: Դատավոր Ա. Դիլանյանը նշեց, որ դատարանը գործերը միավորելու վերաբերյալ զեկուցագիրը հիմնավոր է համարում, եւ դատական նիստը հայտարարվեց փակված:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը