Համարյա հրաշք․ մնում է վերցնել ու դիմում գրել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում աշխատանքային խորհրդակցություն է վարել՝ գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ։

Ընդարձակ պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասն ներկայացվում են այնպիսի ծրագրեր, որոնք համրայա հրաշք են, մնում է վերցնել ու մի դիմում գրել Նիկոլ Փաշինյանին՝ դրանցից օգտվելու համար։ Միակ խնդիրն այն է, որ ոչ մի բառով չի նշվում, թե ինչ լուծում է տրվել ճանապարհներ և մայրուղիներ փակած գյուղացիների ոռոգման ջրի խնդրին։

Փոխարենը Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակաշրջանում պակաս է եղել 2 անգամ: Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության, անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Վերամշակման սարքավորումների համար նախատեսված լիզինգի սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի: Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը: Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

<<Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից: Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր>>,- նշվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Հրաշալի վիճակ է նաև անասնապահության ոլորտում․ տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքն է ներկայացվել: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ: Թե ինչպես է առանց ոռոգման աճել այգեգործությունը՝ պարզ չէ։ Հայտնի է միայն, որ, օրինակ, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին համայնքների բնակիչները պարբերաբար փակում են Գյումրի-Երևան մայրուղին՝ հայտարարելով, թե սպասում են խոստացված ջրին։ Ընդհանրապես ի՞նչ լուծում է տրված ոռոգմանը, երբ ամառն արդեն կիսվել է, տարին էլ կարծես թե երաշտային է, ու գյուղացին չի կարողանում անգամ ձմռան համար անասնակեր կուտակել։ Ոչ մի խոսք այդ ամենի մասին։

Դեռ մեկ ամիս առաջ, ավելի կոնկրետ հունիսի 29-ին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Փաշինյանը հայտարարել էր ոռոգման ավանդական ձևից հրաժարվելու մասին։ «Ավանդական ոռոգումն ընդհանրապես որպես այդպիսին ապագա չունի։ Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը։ Հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա»,- հիշյալ խորհրդակցության ժամանակ ասել էր Փաշինյանը։ Հետևաբար հաշվիի առնելով նաև, որ առանց ոռոգման չկա գյուղատնտեսություն, պետք է վարչապետը պահանջ դնի՝ պարբերաբար զեկուցել՝ քանի կմ կաթիլային ոռոգման ցանց է անցկացվել։ Հիմա հարց է առաջանում․ կոնկրետ գործը թողած՝ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է վերամբարձ ու ոչ բոլորին հասանելի ծրագրերից խոսում։ Պատճառը շատ պարզ է՝ կոնկրետ գործի մեջ <<կրուտիտ>> անելը դժվար է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 14981 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am