Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը News.am գործակալությանըՀարց. Հունիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հանդես են եկել բազմաթիվ մեկնաբանություններով՝ հայկական կողմերին մեղադրելով բանակցային գործընթացը տապալելու նպատակով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Ինչպե՞սկմեկնաբանեք նման հայտարարությունները։
Պատասխան. Լարվածության սրման և բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի համար մեղքը հայկական կողմերի վրա բարդելու Բաքվի ձգտումն անթաքույց փորձ է՝ քողարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի մտցնելուն և միջնորդների խաղաղարար ջանքերը խափանելուն ուղղված իր իսկ քաղաքականությունը։ Դա հատկապես ակնառու է շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական սադրանքների, հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցում իր պարտավորությունների հանդեպ Բաքվի լիակատար արհամարհանքի և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու բացահայտ դժկամության ֆոնի վրա։
Այս կապակցությամբ հարկ է հիշատակել հունիսի 19-ին Բաքու կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած հայտարարությունը, որը,մեր դիտարկմամբ, հերթական անգամ ոչ երկիմաստ կերպով մատնանշում է Ադրբեջանին՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը խախտող կողմ։
Այս հարցում Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններում նկատվող դրական միտումը որոշակի հույսեր է ներշնչում, որ միջնորդները ոչ միայն վերջնականապես կհրաժարվեն անհասցե կոչերի պրակտիկայից, այլև ավելի հաստատակամորեն հետամուտ կլինեն 1994 թ. հրադադարի և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անշեղ պահպանման, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ-Պետերբուրգում (2016թ. հունիսի 20) ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը