ԵԽԽՎ՝ Ադրբեջանի գծով համազեկուցողներ Ստեֆան Շենախը (Ավստրիա) և Ցեզար Ֆլորին Պրեդան (Ռումինիա) 2017թ. հունիսի 12-14-ը եղել են Բաքվում, որտեղ հանդիպել են Ադրբեջանի նախագահի, խորհրդարանի խոսնակի և արդարադատության նախարարի, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության, գլխավոր դատախազի տեղակալի, սահմանադրական և գերագույն դատարանների նախագահների, պետանվտանգության ծառայության ղեկավարի և մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Համազեկուցողները հանդիպումներ են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, վերջերս բանտերից ազատված այլախոհների, իրավաբանների և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ: Այցի ընթացքում համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցը:
Մասնավորապես, նրանք ողջունել են 2016թ. որոշ այսպես կոչված «քաղբանտարկյալների» ազատ արձակումը և միաժամանակ մտահոգություն հայտնել վերջին ամիսներին նոր ձերբակալությունների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ 2017թ. ընթացքում ավելի շատ մարդ ազատ կարձակվի:
Համազեկուցողները շարունակել են իրենց նախորդ քննարկումները Ադրբեջանի արդարադատության համակարգի հարցերի շուրջ: «Արդարադատության համակարգը պետք է լինի իրապես անկախ, անկանխակալ, անկաշառ և ազատ արտաքին միջամտությունից»,- ասել են համանախագահները:
Նրանք շեշտել են իշխանությունների տարանջատման առանցքային սկզբունքները և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանի վերահսկող գործառույթի կարևորությունը: «Քրեական արդարադատության համակարգը պետք է լինի թափանցիկ, պատասխանատու և հարգի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև կողմերի հավասարության սկզբունքը»,- ասել են համազեկուցողները՝ հույս հայտնելով, որ դատական համակարգը շուտով կբարելավվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը