ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից։ Վերջին շրջանում Ռուսաստանում երկու ավտոբուսների վթարի կապակցությամբ նախարարը նշել է, որ դրանք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են եղել։
«Հորդորում եմ՝ ժողովրդին ուղղորդեք, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից», - «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Վ. Մարտիրոսյանը։
Նա վստահեցրել է, որ տեսչությունը ստուգումներ է իրականացնում սահմանին, տոմսերի վաճառքի կետերում։
Թերթի թղթակցի դիտարկմանը՝ եթե սահմանին հսկում եք, ինչպե՞ս են անցնում այդ ավտոբուսները, Վ.Մարտիրոսյանը նշել է, թե իրենց իրավասության մեջ չէ սահմանին ունենալ տրանսպորտային տեսչություն, այն միայն ժամանակ առ ժամանակ է գնում սահման և ստուգումներ անում, տուգանում և չի թողնում շարունակել ճանապարհը։
Նախարարի խոսքով՝ պետք է ներդրվի էլեկտրոնային համակարգ, որը կապ կհաստատի Ոստիկանության և մաքսավորների հետ, և վերահսկողությունն ավելի կուժեղանա։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը