«Նեղն են գցել» Էրդողանին

Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել, BBC-ի թուրքական ծառայությանն ասել է ԵՄ անանուն աղբյուրը, որը նաև հայտնել է, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես սառեցված չեն, սակայն դրանցում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան վերանայի դիրքորոշումը մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերում: «Նոր գլուխների բացումը կախված է այն քայլերից, որը կձեռնարկի Թուրքիան: Բանակցություններում առաջընթացը ևս կախված է Թուրքիայից և պայմանավորված է մի խումբ հարցերով, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հիմնարար իրավունքները», նշել է աղբյուրը: Երեկ արդեն հայտնի դարձավ նաև, որ Եվրախորհրդարանը խնդրում է ԵՄ-ին պաշտոնապես դադարեցնել Միությանն անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները: Եվրախորհրդարանի արտաքին գործերի գծով կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության անդամ երկրներին կոչ է արել պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները: Եվրոպական խորհրդարանում կոչ են արել իրականացնել այդ, եթե Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները փոփոխության չենթարկվեն: «Հաշվի առնելով վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և երկրում նախագահի լիազորությունների ընդարձակումը՝ ԵԽ Արտաքին գործերի կոմիտեն Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ անդամ պետությունների ազգային կառավարություններին կոչ է անում պաշտոնապես դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, եթե ընդունված նոր սահմանադրության մեջ չկատարվեն անհրաժեշտ փոփոխությունները և այն հաստատվի հենց այդպես»,- նշվել է ԵԽ նիստում: Այս բանաձևի տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամները: Սպասվում է, որ այն Եվրոխորհրդարանում կքննարկվի հուլիսին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրաքվեից հետո 2017թ. ապրիլի 16-ին հայտարարել էր, որ հանրաքվեի արդյունքները կքննարկի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, որպեսզի Թուրքիայում վերականգնվի նաև մահապատիժը, ինչն ամբողջությամբ հակասում է ԵՄ գաղափարներին ու արժեքներին և կտրականապես մերժվում նրա կողմից: Թուրքիա-ԵՄ բարդ հարաբերությունների առկայության պայմաններում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը որոշել է այցելել Թուրքիա: Թուրքիայում Եվրամիության գրասենյակից հայտնել են, որ այցը տեղի կունենա հուլիսի 6-ին: ԵՄ հանձնակատարի այցը, հատկապես կարևորվում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի քննարկման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, նաև պաշտոնական Վաշինգտոնն է շարունակում քննադատությունը Անկարայի ուղղությամբ` անգամ Թուրքիայի նախագահի` ԱՄՆ կատարած այցից հետո: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների հետ Թուրքիայի նախագահի թիկնազորի կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության գործով: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը: Նա մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մեկնաբանությունը միջադեպի հետ կապված հետաքննության ու ձերբակալման մասին որոշումների վերաբերյալ: Մեկնաբանության մեջ ասվում է. «Թուրքական անվտանգության 12 աշխատակցի դեմ ներկայացված մեղադրանքները հստակ ուղերձ են առ այն, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժում անհատների, ովքեր վախ ու բռնություն են օգտագործում խոսքի ազատությունը ճնշելու համար: Պետդեպարտամենտն այս գործով շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների ու համապատասխան իրավական մարմինների հետ: Երբ լինի արդյունք, պետդեպարտամենտը կհստակեցնի, թե արդյոք անհրաժե՞շտ են հավելյալ քայլեր»: ԱՄՆ պետդեպի խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին առ այն, թե արդյոք իրենք պատրաստվո՞ւմ են Թուրքիայից պահանջել թիկնազորի անդամների արտահանձնումը: «Մենք աշխատելու ենք իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ՝ վստահ լինելու, որ բռնության համար բոլոր պատասխանատուները իրենց գործողությունների համար պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Հիթեր Նոյերթը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am