«Գեղեցկադեմ վարչապետ» օպերացիա` Սերժ Սարգսյանի բռունցքի համար

Կառավարությունը երեկ արտահերթ նիստում հաստատեց և խորհրդարան ուղարկեց կառավարության ծրագիրը: Դա ՀՀ կառավարության հերթական՝ 2017-2022թթ. ծրագիրն է: Համաձայն այդ ծրագրի՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր գործունեության հերթական իննամսյակում կենտրոնանալու է ապագա սերնդի արժանապատիվ ապրելու հեռանկարների վրա: Ինն ամիս կառավարությունը գլխավորած Կարեն Կարապետյանը ընդգծում է, որ գործադիրի ծրագիրը «բավականին հավակնոտ է»: Հարցը ներկայացնող՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ առաջիկա հինգ տարիների համար նախատեսված այս ծրագրի առանցքը «լայնամասշտաբ բարեփոխումներն են»: Կառավարությունը մինչև 2022թ. կարելի է ասել, խոստումներ է տալիս, թե ինչ է պատրաստվում իրականացնել: Տնտեսական աճի համար նախատեսված 5 տոկոսը, ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման 40 տոկոս մակարդակի ապահովումը: Կառավարության ծրագրի քննարկման նպատակով հունիսի 21-ին գումարվելու է խորհրդարանի առաջին նստաշրջանի հերթական նիստը: Նոր կառավարության ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում ծրագրի ներկայացումը խորհրդարանին Սահմանադրության պահանջն է: Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինն առաջին անգամ անցած հոկտեմբերին ներկայացրել էր վեցամսյա ծրագիր, որը բաղկացած էր 33 էջից: Այս անգամ գործադիրի կազմած ծրագիրը զետեղված է ավելի քան 100 էջում և նախատեսված է 2017-2022թթ. համար: Կառավարության ծրագրում, ըստ էության, կրկնվում են վերջերս ՀՀԿ-ի հայտարարած զարգացման նպատակները: Օրինակ, ծրագրում նշվում է, որ 2017-2022թթ. ընթացքում նպատակադրված է ապահովել միջին հաշվով շուրջ 5 տոկոսի տնտեսական աճ: Գործադիրն, այդուհանդերձ, չի հստակեցնում՝ արդյո՞ք այդ հինգ տոկոս աճը վերաբերում է հնգամյա ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվան: Նախ` գանք խնդրի տնտեսական մասին: Տարեկան 5 տոկոսի տնտեսական աճը «հավակնոտ ծրագիր» կարելի է՞ համարել, մանավանդ, որ նման ցուցանիշների մասին նախկինում էլ է հայտարարվել է, մինչդեռ մեր հասարակությունն այդ խոստումների արդյունքը չի տեսել ու չի զգացել: Ի՞նչ կոնկրետ քայլեր է անելու Կարեն Կարապետյանը հինգ տարում աղքատության նվազման նպատակով, մենաշնորհների վերացման և ազատ տնտեսական պայմաններ ստեղծելու համար... Հարցերը կարելի է անվերջ շարունակել: Այս հարցերից է, որ            առաջ է գալիս Կարեն Կարապետյան վարչապետի նշանակման քաղաքական նշանակության բացատրությունը: Ի սկզբանե նրա նշանակման շուրջ «ֆուրորը» ոգևորություն առաջացրեց, բայց հիմա, տևական ժամանակ անց` հստակ է արդեն «գեղեցկադեմ վարչապետ» օպերացիայի իմաստը: Ո՞ւր են Կարեն Կարապետյանի խոստացած ներդրումային «բումի» հիմքերը... Դա փուչիկ էր, որ շատ արագ պայթեց: Առասպել առաջին` Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև պայքար է ընթանում, հետևաբար, իշխանական բուրգում վերադասավորումներն անխուսափելի են... 2018-ից հետո իշխանական բուրգում, այո՛, փոփոխություններ կլինեն, բայց ոչ այն պատճառով, որ այսօր Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջև հակասություններ կան: Դրանք կլինեն Սերժ Սարգսյանի գծած սցենարով` Կարեն Կարապետյանի հետ, կամ` առանց նրա: Հետևաբար, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակասությունները կեղծ են, ավելի ճիշտ` արհեստածին են մի քանի պատճառներով: Կարեն Կարապետյանը մաքուր, անբիծ, անբասիր գործիչ չէ, որը դուրս գա ընդդեմ մենաշնորհային, թալանող համակարգի: Կարեն Կարապետյանն այս համակարգի անբաժանելի մասն է եղել, ավելին` հենց այդ համակարգի գոյությամբ է հարստացել` ղեկավարելով մի համակարգ, որը Հայաստանի ամենափտած, կոռումպացված ճյուղն է: Բացի այդ, Կարեն Կարապետյանն այդ համակարգում չի հարստացել` միայնակ, հետևաբար, մտածել, թե իբր հանկարծ Կարեն Կարապետյանը այս համակարգը ցանկանում է քանդել, ծիծաղելի է, նա այդ համակարգի ծնունդ է, ծառայել է այդ համակարգին և չի կարող այն քանդել, այդ իսկ պատճառով էլ «բերվեց» ՌԴ-ից, ավելի ճիշտ` նա թողեց «տաքուկ» Ռուսաստանն ու գայթակղվեց Հայաստանի վարչապետի պաշտոնով: Իհարկե, Ռուսաստանից Կարեն Կարապետյանի գալը որոշակի աշխարհաքաղաքական քննարկումների տեղիք էլ տվեց այն առումով, թե քանի որ նրան Մոսկվայից են նրան գործուղել, ուրեմն, Ռուսաստանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձում է զսպել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սա էլ մեկ ուրիշ բլեֆ է: Ռուսաստանի դերը մենք արդեն սկսել ենք հիվանդագին գերագնահատել ամեն մանր հարցում, և հավատացեք, Մոսկվայի համար Հայաստանի վարչապետի հարցն, իսկապես, մանր հարց է: Կրեմլում` նախ գիտեն, որ ում էլ Սերժ Սարգսյանը նշանակի վարչապետ` նրանք պատրաստ են շաբաթը մեկ-երկու անգամ մեկնել Մոսկվա ու հավատարմության երդում տալ: Բացի այդ` Սերժ Սարգսյանը հակառակվե՞լ է Մոսկվայի քաղաքականությանը որևէ հարցում այն աստիճան, որ հանկարծ ռուսները որոշեն, որ Հայաստանում իրենց նշանակած վարչապետը պետք է «տեղը դնի» նախագահին... Ուրեմն, ավելորդ էին «գեղեցկադեմ վարչապետի» շուրջ բոլոր հնարավոր ու անհնար առասպելները: Եվ ամենակարևոր հետևությունը, որը պետք է անել Կարեն Կարապետյանի նշանակմամբ, հետևյալն է` իրականում այս նշանակմամբ Հայաստանի տնտեսությունը մեկ-երկու տարով էլ սպանելու, զարգացման իրական հնարավորությունները խեղդելու կոնկրետ քայլ է իրականացվել: Իսկ մնացած ամեն ինչ Կարեն Կարապետյանի շուրջ, ինչպես ասում են` պարզապես լիրիկա է... Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am