Նյարդեր «մաշելու» հույսով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ երեկոյան հանդես են եկել հայտարարությամբ, որում ամփոփել են տարածաշրջանային վերջին այցի ընթացքում ունեցած հանդիպումները: Նրանք նախ նշում են, որ հունիսի 10-ին Երևանում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հունիսի 12-ին մեկնել են ԼՂ, որտեղ` «հանդիպել են փաստացի (դե-ֆակտո) իշխանություններին: Համանախագահներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններ՝ Զանգելան, Կուբաթլի, Լաչին և Քելբաջար: Ապա հունիսի 19-ին մեկնել են Բաքու, որտեղ հանդիպում են ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ»: Ադրբեջանում համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի վերջին խախտումների, այդ թվում՝ իրենց այցի նախօրեին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում եղել են կորուստներ: «Համանախագահներն Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ձեռնարկել լարվածության հետագա սրումից խուսափելու միջոցներ: Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Համանախագահները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմաններին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են անում բարեխղճությամբ և քաղաքական կամքի դրսևորմամբ վերսկսել բովանդակային բանակցությունները»,- նշում են միջնորդներն ու շարունակում․ «Համանախագահներն ընդգծում են, որ դա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց ակնկալող, կարգավորման արժանի տարածաշրջանի ժողովուրդների համար հարատև խաղաղություն ապահովելու միակ ուղին է»: Հայտնի է, որ միջնորդները հուլիսի 3-ին մեկնելու են Վիեննա, որտեղ կատարած այցերի մասին կտեղեկացնեն Մինսկի խմբին: Նրանք մտադիր են առաջիկայում նորից հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին և քննարկել առաջիկա աշխատանքներին առնչվող հարցեր: Համանախագահներն, ակնհայտորեն, ապրիլյան պատերազմից հետո արդեն երկրորդ հայտարարությունն են անում, որում ակնհայտորեն որպես լարվածություն սկսող կողմ մատնանշում են Ադրբեջանին` լարվածության հրահրման պատասխանատու մատնանշելով պաշտոնական Բաքվին: Սա, անշուշտ, գովելի փաստ է: Հայկական դիվանագիտության համար, սա կարելի է ձեռքբերում համարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համանախագահները մշտապես կողմնակից են եղել հավասրակաշռված հայտարարություններ տարածելուն: Մի իրավիճակում, երբ Ադրբեջանը փաստացի արգելափակել է բանակցային գործընթացը, այժմ էլ լարվածությամբ ու սադրանքներով ձգտում է շանտաժով իր «ուզածն» առաջ տանել, միջազգային հանրությունը չէր կարող շարունակել բալանսավորված հերթական հայտարարությունը տարածել: Իհարկե, նույնիսկ համանախագահների այսպիսի հայտարարությունները երաշխիք չեն, որ Ադրբեջանը զերծ կման սադրանքներից ու լարվածության նոր փորձերից: Ավելին` պաշտոնական Բաքվի քաղաքականությունը հենց այդ է` միայն ռազմատենչության շանտաժով «կորզել» հայկական կողմից ցանկալի զիջումները: Այս իրավիճակն, իսկապես, «պատային» է. չի երևում բանակցությունների շարունակականության ապահովման որևէ ճանապարհ: Արդյոք միջնորդներին կհաջողվի Ալիևին պարտադրել հրաժարվելը սադրանքային քաղաքականությունից: Հազիվ թե: Ակնհայտ է, որ հենց այս մաշող քաղաքականությունն է որդեգրել Բաքուն` չխնայել նույնիսկ սեփական զինվորների կյանքը: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am