Հանուն պատմական հայրենիքի՝ որոճալով իրենց բաժին ընկած կերը․․․

Լրագրող Նաիրի Հոխիկյանի և հրեա բլոգեր Լապշինի հեռակա բանավեճը Նիկոլ Փաշինյանի դավաճանական ծրագրի յուրովի բացահայտում էր։ Չնայած դավաճանության փաստը վաղուց արդեն աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց ամեն դեպքում՝ հերթական հավելյալ ապացույցն էր առ այն, թե որքան թրքահաճ պետք է լինել՝ ավելի քան 5000 լուսավոր կյանքեր մատաղ անելու և հայրենիքը թուրքին տալու համար։

Նաիրին հայտարարել է Լապշինի թեման փալելու մասին։ <<Չեմ խոսելու, բայց ցավում եմ, որ իրենց բլոգեր համարող և հիմնականում ՌԴ-ում ապրող մի շարք հայեր, որոնք հայրենիքի մասին պատկերացում ունեն իրենց համակարգիչների էկրանից և կյանքում չեն տեսել իսկական պատերազմ կամ կրակոցի ձայնից մահճակալի տակ են մտնում, իրենց իրավունք են վերապահում գնահատել իմ գործողությունները։Հիմնական բովանդակային հարցը թողած' սրանք Լապշինի գծած սխեմայով շեղում են թեման, թե ինչու եմ ես հրապարակել փոքրիկ հատված մեր անձնական խոսակցությունից' տալով տղամարդկության դասեր։ Այդ մարդկանց, իհարկե, ես մեկ հարց եմ տալու' դուք ի՞նչ գիտեք, թե ինչ է տղամարդկությունը և հայրենասիրությունը>>,- ՖԲ էջում գրել է Հոխիկյանը։

Մարդկային հարաբերությունների մասին դատողություններ անողները երևի պետք է ուշադիր քննեն սեփական կենսագրությունը։ Նաիրիի արարքների մասին վերջին ճշմարտություններ հրապարակելուց առաջ՝ իրենք իրենց հարց տան՝ որտե՞ղ էին այդ տղամարդիկ, երբ Արցախում մեր 18 տարեկան մատղաշ տղաները կտոր-կտոր էին լինում թուրքական Բայրաքթարների տակ։ Նրանք իրենց կեղծ հասկացություններով կարող են հավերժ ապրել՝ դա իրենց գործն է, պարզապես այդպիսինները պետք է հասկանան, որ պետական և ազգային խնդիրներ քննարկելը իրենց խելքի բանը չէ։ Այդ <<սուտի տղամարդկանց>> մեծ մասը կռվի ժամանակ կանանց փեշի տակ էին մտել, իսկ Նաիրին որպես լրագրող պատերազմի ժամանակ Արցախ էր մեկնել։ Սա այն դեպքն է, երբ խնդրի կարևորությունն ավելին է, քան մարդկային հարաբերությունների նրբությունը։ Կարևորը փաստերն են։

Իսկ փաստերն այս դեպքում համընկնում են ոսկերչական ճշգրտությամբ։ Այո, մենք մի քանի հազար զոհ տալով համաձայնվեցինք տալ Արցախը, և սա Նիկոլ Փաշինյանի կողմից պլանավորված պարտություն էր։ Լապշինն իրապես պարտավոր չէ լինել հայ ազգի նվիրյալը, նա միգուցե շատ լուրջ պատճառներ ունի հերքելու կամ հաստատելու այս կամ այն հրապարակումը։ Բայց կան փաստեր, և մենք պարտավոր ենք դատել փաստերով։ Իսկ փաստերը ցույց են տալիս, որ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրեց Արցախի կորստին և ավելի քան 5000 զոհերի։ Մենք այսօր կանգնած ենք տարածքային նոր կորուստներ տալու շեմին՝ այս անգամ արդեն Հայաստանի տարածքից։ Նաիրիին կամ Լապշինին դատելուց առաջ՝ ավելի խելամիտ կլինի մտածել՝ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը տարածքային նոր կորուստներ չտալու համար։ Փաստացի ոչինչ։

Արդեն երեք ամիս ադրբեջանական զինուժը մտել է Սյունիքի տարածք։ Հայաստանի հակազդեցությունը զրո է։ Կանցնի ևս երեք ամիս, և հեռավոր երկրներում իրենց ստամոքսի հարցերը ապահոված որոշ տղամարդիկ, բազմոցներին նստած, կարծիք կհայտնեն, թե այդ հողերը մերը չէին, դրանք վիճելի տարածքներ էին, որոնք դեռ շատ վաղուց նախկինները գաղտնի տվել էին Ալիևին, իսկ Նիկոլն ու իր խաղաղասեր թիմը ընդամենը զոհ են։ Հայրենիքի մասին խոսելու համար Նաիրին ու նրան պաշտպանողները նորից կլինեն թիրախում, իսկ մեր հայրենիքի հերթական մասը կրկին կդառնա պատմական հայրենիք։ Իսկ սուտի տղամարդիկ առիթից առիթ կենաց կխմեն հայրենիքի համար՝ որոճալով իրենց բաժին ընկած կերը։


Հայկ Դավթյան

դիտվել է 4723 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am