Երկուշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնում է իր ինքնապաշտպանության իրավունքը Սիրիայում Դաեշ-ի դեմ պայքարի համատեքստում: Սպիտակ տան խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ այն բանից հետո, երբ Ռուսաստանը զգուշացրել է, որ իր գործողությունների տարածքում հայտնված ինքնաթիռը կդիտարկվի որպես հավանական թիրախ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբների միացյալ կոմիտեի նախագահ գեներալ ՋոզեֆԴանֆորդը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ կշարունակվի բաց երկխոսությունը՝ հաշվի առնելով Սիրիայում առկա անվտանգության խնդիրները:
Ռուսաստանը հայտարարել էր, որ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ օդային անվտագության ապահովման մասին համաձայնագիրն այն բանից հետո, երբ ամերիկյան ռազմաօդային ուժերը խոցել են սիրիական ռազմական կործանիչը, որը ըստ ամերիկյան կողմի, ռմբակոծում էր ԱՄՆ-ի կողմից աջակցություն վայելող զինյալներին: Մոսկվան ասել է, որ կդիտարկի Եփրատ գետից դեպի արևմուտք ներխուժած ռազմական ինքնաթիռը որպես հավանական թիրախ և կարող է հետապնդել ու խոցել այն:
Վերլուծաբան Ջեյմս Ջեֆրիի կարծիքով սիրիական ինքնաթիռի խոցումը մեծ լարվածություն է առաջացրել, հատկապես ռուս-ամերիկյան հարաբերություններում, սակայն վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանը չունի համապատասխան ներուժ՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների շահերին վնասելու համար:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը