Ինչից է հապճեպ փախչում Վաղարշակ Հարությունյանը

Հայաստանի սահմաններին վերջին օրերի ռազմական լարված դրության պահին հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանն ազատման դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից: Թե ինչով է պայմանավորված Հարությունյանի հրաժարականը, չեն հաղորդում՝ ոչ կառավարությունից, ոչ պաշտպանության նախարարությունից: Այս լռությունը առավել վտանգավոր կանխատեսումների հիմք է տալիս: Նախ որեւէ բանական ուղում հնարավոր չէ տեղավորել, թե ինչպես է հնարավոր, երբ քո պետության տարածքում լարված ռազմական դրություն է, ու հենց այդ պահին պաշտպանության նախարարը հեռանում է, կամ ավելի ճիշտ՝ փախչում մպայքարից, գուցե պատասխանատվությունից: Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը առայժմ չի կարող նրան փոխարինող նշանակել, Սահմանադրությունը դա թույլ չի տալիս , նոր կառավարությունը կձեւավորվի մոտ տաս օրից: Սակայն Վաղարշակ Հարությունյանը չդիմացավ տաս օր, ինչո՞ւ, այս հարցադրումը մեծացնում է վերջին օրերի տագնապները, որ Երասխում, Գեղարքունիքում, Տավուշում իրավիճակի լարումը կարող է հանգեցնել նոր՝ ավելի ցավոտ զիջումների արդեն Հայաստանի տարածքից: Սրանով է պայմանավորված Վաղարշակ Հարությունյանի փախուստը:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էր 2020թ. նոյեմբերի 20-ին՝ պատերազմից անմիջապես հետո, այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Տոնոյանին:


Դա մի ժամանակ էր, որ շունն անգամ Փաշինյանի ձեռքից ոսկոր չէր վերցնի: Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարման շրջանում այնպիսի այլանդակ ու անհավատալի գործընթացներ տեղի ունեցան՝ Գլխավոր շտաբը գլխատելուց սկսած վերջացրած Սյունիքի Սեւ լճի եւ Գեղարքունիքի մի քանի գյուղերի հայկական տարածքում ադրբեջանցիների հյուրընկալություն, որ հիմա դժվար է հավատալ, թե մեզ սպասվում է ավելի վատագույնը ու դրանով է պայմանավորված, որ Վաղարշակ Հարությունյանը որոշեց ժամ առաջ ազատել գլուխը այտ տհաճ բեռից:
Հասկանալով, որ ինքն այլեւս ապագա կառավարությունում չի զբաղեցնելու այդ պաշտոնը եւ Նիկոլ Փաշինյանը այն խոստացել է իրեն հավատարիմ Արշակ Կարապետյանին, ըստ էության Վաղարշակ Հարությունյանը որոշել է իր ուսերին չվերցնել վերջի սպասվող իրադարձությունների պատասխանատվությունը:

Նշենք, որ արդեն հստակ է, որ նրան կփոխարինի Արշակ Կարապետյանը, ով վարչապետի հրամանով երեկ Պնախարարի առաջին տեղակալ նշանակվեց, իսկ մինչ Խոսքը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր, վերջին պաշտոնում նշանակվել էր այս տարվա ապրիլի 7-ին՝ ազատվելով վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Արշակ Կարապետյանն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Նա մինչև 2016-ը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա երեք բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանագրերով ազատվեցին պաշտոնից։ Երեկվանից համացանցում պտտվում է տեսանյութ, որում Փաշինյանի թիմակիցներ Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը հեղափոխության օրերին քննարկում են Կարապետյանի ձախողումները՝ համարելով նրան ռուսական կցորդ:
2018-ի դեկտեմբերի 18-ին Արշակ Կարապետյանը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, նրան վարձահատույց էին եղել Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տալու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1855 անգամ
Լրահոս
Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am