Կարեն Կարապետյանը գնդակն ուղարկեց Սերժ Սարգսյանի դաշտը

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում արձանագրեց վերջինիս պարտությունը։ Եթե Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ խորհրդարանական եռյակը՝ ՀՅԴ-ն, Ժառանգությունը, ՀԱԿ-ը բոյկոտեցին ծրագրի քվեարկությունը, քանի որ հենց նրանց պայքարի արդյունքում էր Հովիկ Աբրահամյանը վարչապետի աթոռին բազմել եւ վերջինս ըստ էության ազգային համաձայնության կառավարության ղեկավար էր, ապա Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին ջախջախիչ հարվածներ հասցվեցին խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից էլ։ Ավելին վարչապետին գործունեությունը քննադատեցին նաեւ ՀՀԿ-ականները։Սեյրան Սարոյանը վարչապետի ուշադրությունը հրավիրեց կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու խնդրին: Նա վարչապետին խնդրեց կարկուտից տուժած գյուղացիներին ցուցաբերվող օգնության գործընթացն արագացնել, որպեսզի նրանք կրկին արտագնա աշխատանքի ճանապարհը չբռնեն: «Ես մի հատ հարց ունեմ, ավելի շուտ խնդրանք: Տեսաք Էջմիածնում կարկուտն ինչ արեց, մոտ 11 համայնքներ եւ Էջմիածին քաղաքը ավիրեց սաղ, 7 գյուղ, որ վաբշե, ամեն ինչից զրկված են էդ գյուղերը: Պրոստը, գիտեմ, որ տվել եք հրամանը, որ հաշվարկները նորմալ անեն, շնորհակալություն ձեզ, մենակ, որ շուտ, ինչ-որ մի բանով կարողանանք օգնել գյուղացուն, որ էս վիճակից հանենք: Թե չէ 7 գյուղ կթողի, կեթա Ռուսաստան, դուք գիտեք, որ բանկերը...էնպիսի վիճակում է մեր գյուղացին, որ էլ իրար վկա էլ չկա, որ կանգնեն, որ նորից թազա վարկ վերցնեն: Մեկը պիտի երաշխավորի որ վարկ տան՝ վկա չունենք գյուղերում, կարկուտն էլ եկավ, ավիրեց, թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարել, կարկուտի դեմ չենք կարողանում, պետք է ուժեղ թնդանոթներ դնենք, որ դրա դեմ պայքարենք: Ոնց որ գնանք կռիվ ու ավտոմատի տեղ պիստալետ վերցնենք: Գյուղնախարարն էլ ա տեղյակ էդ մասին՝ ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու էս ժողովրդի համար»,-ասաց նա: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ Կառավարությունն իր նախորդ ծրագիրը չի կատարել, բայց նորի մասին է խոսում: Նա հիշեցրեց, որ կառավարությունը նախորդ ծրագրով խոստացել էր 5-7 տոկոսով տնտեսական աճ: Սակայն 7,4 տոկոսով աճ է եղել միայն 2012 թվականին, որից հետո այն հավասարակշռվել է 2-3 տոկոսի մակարդակում: Ինչպես նշեց Մելքումյանը, խոստացել էին դադարեցնել սահմանին ԱԱՀ-ի պրակտիկան եւ այն ամբողջությամբ փոխանցել ներքին շրջանառություն: Այս խոստումը չի կատարվել` ԵՏՄ գործարքների բացառությամբ. սա ոչ այնքան կառավարության վաստակն է, որքան Եվրասիական միությանն անդամագրվելու: «Խոստացել էին ամեն տարի արտասահմանյան ներդրումները 10 տոկոսով մեծացնել: Ուղղակիորեն հակառակը ստացվեց: ՀՆԱ-ներդրումներ հարաբերակցությունը կրճատվել է 40 տոկոսից մինչեը 19,1 տոկոս: 2017-ի նվազագույն աշխատավարձը պետք է 65 հազար դրամ կազմեր, հիմա այն 55 հազար դրամ է»։ Իսկ Ելք խմբակցության պատգամավորները համառորեն հարցը չէին հանում քաղաքական շրջանակներից եւ Կարեն Կարապետյանին դրդում էին սադրիչ հայտարարությունների։ «Անհրաժեշտ ա հասկանալ՝ 2018թ. վարչապետն ով է լինելու, այնուհետեւ քննարկել կառավարության ներկայացրած հնգամյա գործունեության ծրագիրը» նկատեց Էդմոն Մարուքյանը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կիսվեց իր տպավորությունների մասին, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկսել են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա փոխի մտադրությունը և առաջադրվի վարչապետի պաշտոնում: «Ուզում եմ հասկանալ` դուք այդ համոզողների թվում եք, թե ոչ և ընդհանրապես կհամաձայնե՞ք արդյոք 2018թ. կառավարությունում լինել ասենք փոխվարչապետ, կամ նախարար»։ « Ես պատրաստ եմ լինել վարչապետ, էս պատասխանը բավարա՞ր է: Ինչպես դուք եք ձևակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե չկան, ես համոզողների մեջ չկամ»,- պատասխանեց վարչապետը: Հարց է իսկ պատրաստ է ՀՀԿ-ն աջակցել Կարեն Կարապետյանի թեկնածությունը 2018-ից հետո այդ պաշտոնում, պատասխան դեռեւս չի հնչել։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am