Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, դուք էլ գրել եք. Էդմոն Մարուքյանը՝ Կարեն Կարապետյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս դիմեց կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Կարեն Կարապետյանին և  ասաց, որ ցանկացած ոք էլ պատրաստ է լինել վարչապետ. «Իսկ իմ ընկերոջ հարցադրմանն ի պատասխան՝ ասացիք՝ այո, ես պատրաստ եմ լինել վարչապետ։ Ասենք՝ ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ, լիքը մարդ կա, որ պատրաստ է, բայց քաղաքական մեծամասնություն մենք չունենք։ Ուզում ենք հասկանալ՝ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, թե՞ ոչ։ Այդ հարցին չեք կարողանում պատասխանել, որը կարևորագույն քաղաքական հարցն է»։ Մարուքյանը սկսեց ընթերցել Կառավարության ծրագրից հատվածներ. «Նշում եք, որ պետք է խուսափել պոպուլիզմից: Երկրում ամենից շատ պոպուլիզմի համար ձեզ են մեղադրում: Պետական պարտքին չանդրադարձաք: Սա Կառավարության առաջին ծրագիրն է, որտեղ համայնքների համաչափ զարգացման մասին խոսք անգամ չկար: Ստացվում է՝ Երեւանում ուզում եք կառուցել Երեւան-գյուղ: Արտաքին հարաբերությունները՝ հանդիպումներ եք ունեցել միայն ԵՏՄ երկրների հետ, մինչդեռ փողն արեւմուտքում է, իսկ արեւմտյան մի այց չի կազմակերպել: Լավ, ԵՏՄ երկրների հետ եք հանդիպումներ ունենում, իսկ այդտեղ բազմաթիվ անգամներ խախտվում են ՀՀ քաղաքացիների շահերը: Օրինակ՝ հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում հնարավոր չէ աշխատել, բա ինչո՞ւ չեք պաշտպանում ՀՀ քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիներին դեպորտացիա են անում ՌԴ-ում կարմիր լույսի տակով անցնելու համար: Բա մեր քաղաքացիների շահերը ո՞վ պիտի պաշտպանի այդ դեպքում, եթե չեք գնում Եվրոպա փող բերելու: Ասում եք՝ ապահովելու եք տնտեսական 5 տոկոսանոց աճ: Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, դուք էլ գրել եք ու երբ չապահովեք, ապրիլին ասեն՝ դե, չկարողացար, դրա համար էլ դեռ չէինք կարող ասել՝ ով է լինելու վարչապետը»: Մարուքյանն ասաց, որ այս ընթացքում վարչապետի գլխավորությամբ կառավարության կողմից տեսել են շատ ապաքաղաքական մոտեցումներ. «Եթե դուք մի հատ ԱԺ խմբակցության հետ չեք կարողանում հանդիպում կազմակերպել, ինչի՞ մասին է խոսքը։ Խորհրդարանական երկրում վարչապետն ասում է՝ ժամանակ չունեմ, որ գամ՝ ծրագիրը ներկայացնեմ։ Դուք պետք է մի 3 օր չգնայիք էս շենքից, բոլորի հետ հանդիպեիք ու խոսեիք»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am