ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, պետք է վերջապես Կարեն Կարապետյանը հստակ հայտարարի՝ ով է ինքը և ինչպիսի դերակատարում է ինքն իրեն վերապահում առաջիկա քաղաքական շրջանում:
«Խաչաձև հարցաքննության ընթացքում վարչապետն ի վերջո ասաց, որ ինքը պատրաստ է լինել ՀՀ վարչապետ 2018թ. ապրիլից հետո։ Սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 տոկոսով: Ի՞նչ է լինելու, եթե պարզվի, որ այդ կարգավիճակը ստանձնելուն պատրաստ է նաև Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանը պատրաստ է, որ այդ կարգավիճակը ստանձնի, օրինակ՝ Վիգեն Սարգսյանը: Մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն այս ամբիոնից խոսում էր ոչ թե՝ որպես հեռացող նախագահ, այլ՝ մոտեցող վարչապետ: Իսկ խորհրդարանական մեծամասնության խոսքից երևում է, որ նրանք վարչապետի պաշտոնում տեսնում են Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ շատ նման է նրան, որ այսօր իրենք ոչ թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի և գործունեության ծրագրի հաստատմանն են ներկա, այլ Կարեն Կարապետյանի կառավարության հրաժեշտի մեկնարկի գործընթացին:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը