Ծառուկյանին զիջեցին, իսկ Հովիկ Աբրահամյանի՞ն

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ընտրություններն ուշագրավ ելքով ավարտվեցին։ Կպրոյեկտվի պատկերը Արտաշատում, դժվար է ասել։ Նոր Հաճնը եւ ընդհանրապես Կոտայքի մարզն ամբողջությամբ համարվում է Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտի, որտեղ բնակչության ու Ծառուկյանի կապն ամրապնդվել է փոխշահավետության սկզբունքով, Ծառուկյանը բարեկարգում է մարզի համայնքները, օգնության ձեռք մեկնում դրան սպասող մարդկան, վերջիններն էլ համապետական եւ ՏԻՄ ընտրություններին փոխհատուցում են վստահության քվեով։ Այս անգամ ուշագրավ պատկեր էր արձանագրվել։ Ինքնառաջադրվել էր գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը, որ ԲՀԿ-ական է եւ 2009 թվականից Ծառուկյանի հովանու ներքո քաղաքապետ է աշխատում, ինքնաառաջադրվել էր նաեւ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը՝ Ուզբո մականունով, ով լուրերի համաձայն վայելում էր իշխանության համակրանքը, քանի որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին ակտիվ աշխատանքներ էր տարել իշխանության օգտին։ Ուզբոն քաղաքապետ աշխատելու տարիներին սպանել էր մանկության ընկերոջը, քանի որ ըստ մամուլի բիզնես շահերը հակասել էին միմյանց։ Քեշիշյանը չնայած չէր վայելու համաքաղաքացիների համակրանքը, սակայն հայտարարում էր, որ ժողովրդի պահանջով է առաջադրվել։ Այսպիսով քաղաքագլխի պաշտոնի համար պայքարում իրար դեմ էին դուրս եկել երկու ինքնաառաջադրված թեկնածուներ, որոնք թիկունքում ունեին ամուր հենարան, բայց դա խաղի մեջ գործոն չէր դարձվել, որովհետեւ ամենայն հավանականությամբ իշխանությունը հակված չէ սրել Ծառուկյանի հետ հարաբերությունները։ Մենք բազմիցս ենք գրել, որ իշխանության վերաբաշխման սահմանագծին՝ 2018-ի ապրլին տեղի է ունենալու առհասարակ քաղաքական դաշտի վերաբաշխում եւ բոլորը կանգնելու են ընտրության առջեւ՝ Սերժ Սարգսյանի հետ են ու ընդունում են նրա վարչապետության հարցը, թե անցնում են հակառակ ճամբար։ Այս ամենը հաշվի առնելով էլ ըստ ամենայնի Նոր Հաճնը թողնվեց ազատ, իշխանությունը գործուն ջանքեր չգործադրեց քաղաքը Ծառուկյանից խլելու համար։ Ծառուկյանի թիմակից Գագիկ Մաթևոսյանն իր ստացած 3 հազար 73 քվեով բացարձակ հաղթանակ տարավ Արմեն Քեշիշյանի նկատմամբ, որն ստացել է 1319 ձայն: Նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի առաջադրումով իշխանությունները, անշուշտ, քողարկված կերպով փորձում էր Նոր Հաճն համայնքը հանել Գագիկ Ծառուկյանի ազդեցության գոտուց, սակայն ՀՀԿ-ն հրապարակային աջակցություն չցուցաբերեց Քեշիշյանին, առավել եւս ռեսուրսներ չվատնեց, արդյունքում բնականաբար ՀՀԿ-ի հովանու ներքո գտնվող թեկնածուի հաղթանակը իսկզբանե անհավանական էր։ Հետաքրքրական է, որ իշխանությունը նույն փոխըմբռնումը չի ցուցաբերում Արտաշատի դեպքում, որտեղ քաղաքապետի ընտրությունների անհրաժեշտություն է առաջ եկել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի քաղաքապետ դառնալուց հետո։ Արտաշատի ընտրությունները կարող էին անցկացնել հունիսին, բայց ձգեցին մինչեւ նոյեմբեր, իսկ այս ընթացքում մամուլը գրում է Հովիկ Աբրահամյանի թիմակիցների, ծանոթ-բարեկամների նկատմամբ իշխանության անհանդուրժողականության մասին։ Աշխատանքից ազատվում են դպրոցի տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ եւ այլն։ Իշխանությունը ցանկանում է մինչեւ ընտրություն Աբրահամյաններին զրկել բոլոր լծակներից, որպեսզի առանց մեծ ջանքերի վերցնի քաղաքը։ Չի բացառվում, որ նման քայլերը եւս ուղղված են Աբրահամյաններին յուրային դարձնելու համար, կկրկնվի Նոր Հաճնի պատկերը Արտաշատում, պարզ կդառնա ամիսներ անց։ Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am