Բրյուսելի դատախազության ներկայացուցիչը հայտնում է,որ Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկկացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Ահաբեկչի ինքնությունը պարզված է: Նրան կոչում են Ուսամա Ժ.: Նա ծնվել է 1981 թվականին և բնակվել Մոլենբեկ կոմունայում:Նա գործել է մենակ և մահապարտի գոտի չի ունեցել»,-հավելել է դատախազության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ահաբեկիչը ռումբը գործի է դրել անվավոր պայուսակում, բայց այն չի գործել: Նա հայտնի էր ոստիկանությանը, բայց ոչ ահաբեկչության հետ կապված գործերով: «Հանցագործը, անշուշտ, ցանկանում էր ավելի մեծ վնաս հասցնել :Զինվորականները արագ են հակազդել և հաջողությամբ չեզոքացրել ահաբեկչին»,-հայտնել է դատախազությունը:
Դատախազությունը նաև հաստատել է խուզարկությունների անցկացումն ահաբեկչի բնակարանում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը