«Նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, և, բացի այդ, այն նաև կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ վնասելով նրանց շահերը: «Մայքրոսոֆթի» աշխատակիցների հետ կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 60 տնտեսավարող վաճառում են այդպիսի համակարգիչներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հիշեցնենք,որ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) դիմում-բողոք է ստացել ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի և հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը:
Դիմում-բողոքի համաձայն՝ հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների և մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի» կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները:
«Մենք համապատասխան որոշում կայացրեցինք և արգելեցինք նման գործունեության իրականացումը»,-հավելեց Շաբոյանը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը