Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը. Բալյան
![Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը. Բալյան](/timthumb.php?src=/disc/14-07-21/be1e802873ea504920c9b92eb2c35c37.jpg&w=708)
Ադրբեջանական տեղեկատվական տիրույթում հաղորդումներ կան առավոտյան Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի արդյունքում իրենց կողմից վիրավորի մասին: Միաժամանակ տեղեկություններ են հայտնվել 2 հայ զինծառայողների մասին, ում անունների հիշատակությունից կարելի է ենթադրել, որ գերեվարված են: Ըստ որում, նշում են, թե զինվորականները ադրբեջանական վերահսկողության գոտում են հայտնվել Սև լճի հատվածում:
Սահմանային լարվածության ֆոնին Նախիջևանում վայրէջք է կատարել թուրքական զինված ուժերին պատկանող Airbus A400M-180 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը:
Հատկանշական է, որ թռիչքը մեկնաբանվում է Շուշիի հռչակագրի համատեքստում: Մանրամասներին կանդրադառնամ հաջորդիվ:
Քաղաքագետ Վարդան Բալյան