«Ինչպես դառնալ բռնապետ». խորհուրդ եմ տալիս դիտել այս սերիալը. Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ դատավորներին (video)
«Որքան էլ ասեն, թե կոնտեքստից կտրած եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացնում, բայց, օրինակ, «չագուճի հետ ծանոթանալու» եւ նման արտահայտությունները չեն կարող տեղ ունենալ ժողովրդավարական երկրում, եւ, որ սարսափելի է, հնչեցվեն երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,-ՍԴ նիստում այսօր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։
Դավիթ Հարությունյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակնհայտ է․ «Օրերս սկսվեց հեռարձակվել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե ՍԴ-ի մասին օրենքը հնարավորություն ինձ տար, ապա այս դահլիճում դիտում կկազմակերպեի, եւ բոլորի համար հասկանալի կլիներ, թե ինչի մասին է մեր դիմումը։ Ուստի ուղղակի խորհուրդ եմ տալիս դիտել այդ սերիալը։ Ցավոք, այդ սերիալում կտեսնեք այսօրվա Հայաստանը»։
