Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, պատգամավոր է դարձել «Ծառուկյան» դաշինքի միջոցով։ Նա նաև Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսինն է, հանդիսանում է «Մետրոպոլ» ՍՊԸ-ի հիմնադիրը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին մայիսի 29-ին ներկայացրած նոր հայտարարագրի համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ունի 2,3 մլն դոլար, 25 մլն դրամ և 300 հազար եվրո։
Ուշագրավ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա փետրվարի 15-ին հանձնած հայտարարագրում պարոն Մանուկյանը հիշատակել է միայն 2,3 մլն դոլար դրամական միջոցի մասին։ iravaban.net-ի հաղորդմամբ՝ ստացվում է, որ նա կա՛մ թաքցրել է իր դրամական միջոցները ԿԸՀ-ից, կա՛մ էլ վերջին 4 ամիսների ընթացքում դրանք կտրուկ աճել են՝ 25 մլն դրամով և 300 հազար եվրոյով։
Խորհրդարանի անդամի ավտոտնակում առկա է երեք թանկարժեք ավտոմեքենա՝ «Lexus LS 600 HL» (2011), «Mercedes-Benz S 600 L» (2016) և «Range Rover 4.6 HSE» (2011) մակնիշների։
Պատգամավորն ունի երկու հողամաս՝ Ծաղկաձորում և Առինջ գյուղում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
- See more at: http://www.1in.am/2161357.html#sthash.R9wjP6Br.dpuf
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը