Վնասված շինություններ, տանիքներ, շրջված ծառեր. փոթորիկ` Երևանում (տեսանյութ)

Ս. թ. հունիսի 20-ին ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 911 հեռախոսահամարին բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասված շինությունների տանիքների, շրջված ծառերի և էլ. սյուների վերաբերյալ: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2 օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ շրջվել են ծառեր՝ Վարդանանց փողոց թիվ 15/4 շենքի մոտ, Գրիգոր Լուսավորիչ փողոց «DoubleTree by Hilton» հյուրանոցի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Տիգրան Մեծ պողոտա՝ «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ, Ավետ Ավետիսյան փողոցի տներից մեկի տանիքին, Դավիթ Մալյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի վրա, Խանջյան փողոց թիվ 20 շենքի մոտ՝ ավտոմեքենայի վրա, Զաքյան 4 հասցեում գտնվող «ՇԻՐԱԿ» հյուրանոցի մայթեզրին: Վնասվել են՝ Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 1, Լեփսիուսի 6-րդ փողոց թիվ 6, Ահարոնյան փողոց թիվ 12, Կոմիտասի պողոտա թիվ 58, Ներսիսյան փողոց թիվ 6ա, Կոմիտասի պողոտա թիվ 49/4 (երեսպատման սալիկն ընկել է ավտոմեքենայի վրա) և Թումանյան 20 շենքերի տանիքները: Դավիթ Անհաղթ փողոցում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի մոտ գտնվող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է. կա ընկնելու վտանգ: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ժամը 19:57-ից մինչև 20:00-ը քամու արագությունը եղել է 12 մ/վ, իսկ պոռթկումը՝ 20 մ/վ: Ուժեղ քամու պատճառած վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան: 19424206_10155226993089713_8272402725776477175_n  

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ 13-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է Փամբակ գետում՝ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am