«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցությունն այսօր վարչության նիստ է հրավիրել, հին վարչության վերջին նիստն է, հաստատելու են հունիսի 25-ի համագումարի օրակարգը, հրավիրյալների ցանկը։
Տեղեկություններ կան, որ հրավիրյալների թվում է «ՕՐՕ» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ով պատրաստվում է նույնիսկ ելույթ ունենալ։ «Եթե Վարդան Օսկանյանն այդ օրը Հայաստանում լինի, ապա անպայման նա էլ կմասնակցի»,- տեղեկացրեց կուսակցության ներկայացուցիչը։
Համագումարը կընտրի նոր վարչություն, արդեն կան ինքնառաջադրված թեկնածուներ։ Նախատեսվում են ծրագրային փոփոխություններ, ապրիլի 2-ի ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ինտենսիվ հանդիպումներ են ունեցել, քննարկվել են միավորման տարբերակները։ Ավելի շատ հակված են «Ժառանգության» պլատֆորմի վրա նոր կուսակցություն ձևավորելուն։ Համագումարը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին։ Այն լրագրողների համար բաց է լինելու»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը