«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։
Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երևանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում։ Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են։
Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տեղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարարներն ազատվել էին պաշտոնից 2016թ․ հունիսին։ Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003-ին, Գառնիկ Պետրոսյանը` 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը