«Իգլայի» գործով նախաքննությունն ավարտվել է։
Այս գործով մոտ երեք ամիս կալանքի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Արցախի հերոսն այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ։
«Զենքերի մաքսանենգությունը դուրս է եկել», – ասաց Քալաշյանը։
Ճշտող հարցին, թե Բաբայանը կապ չունի՞ զենքի ներկրման հետ, փաստաբանը պատասխանեց. – «Եթե այդ առումով մեղադրանքը վերացվել է, ուրեմն, այո՛, կապ չունի։ Ավելացել է 190 հոդվածի 1-ին մասը [փողերի լվացումը]»։
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր է և ձերբակալվել է մարտի 22-ին, երկու օր անց՝ երկու ամսով կալանավորվել։
Բաբայանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Աղբյուրը` azatutyun.am
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը