Ալիևի ջղաձգումների պատճառները

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին մեկ օրվա ընթացքում 4 հայ զինծառայող զոհվեց։ ԼՂ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Նույն օրն ավելի ուշ ԼՂ ՊՆ-ն հաղորդեց, որ հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 20-ամյա զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը և Վարդան Ծովակի Սարգսյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնում էր. «միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք»: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելելով սահմանային զորամասեր՝ հայտարարել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում խստորեն քննադատեց Ադրբեջանի գործողությունները, ակնկալելով միջազգային կառույցների հասցեական քննադատությունը՝ ուղղված ադրբեջանական կողմին։ «Մենք ակնկալում ենք, որպեսզի համանախագահները, ասել է թե՝ միջազգային հանրությունը, շարունակի հասցեական և կոշտ դիրքորոշումը իր արտահայտել՝ բացեիբաց, նամանավանդ, որ դրա համար կան բոլոր հիմքերը՝ և՛ պատճառները, և՛ առիթները: Եթե դա տեղի չունենա, ապա Ադրբեջանը, որը փորձում է այս վերջին հայտարարությունը ներկայացնել որպես անհեթեթություն և ընդհանրապես՝ տարօրինակություն, կհասնի իր նպատակին: Իսկ մենք չենք ուզում, որպեսզի դա տեղի ունենա․ նախ և առաջ՝ դա այդպես չէ, մենք հարգում ենք Մինսկի խմբի համանախագահների՝ խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված ջանքերը, երկրորդը՝ պետք է, որպեսզի միջազգային հանրությունը երբևիցե, էսպես, շանտաժի չենթարկվի», - ընդգծեց Բաբայանը: Նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը մեկ ամիս առաջ էր, միջնորդները ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցրեցին, նրանք նշեցին, որ ԼՂ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Ավելի վաղ գրեթե նույն հայտարարությամբ հանդես էր եկել Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Բաքվի գործողություններն անսպասելի չեն, սա, ինչպես ասում են, «ավանդույթ» է դարձել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության շրջանում Ադրբեջանը մշտապես լարվածություն է ստեղծում: Իրավիճակը հիմա ավելի տարբեր է: Մի քանի շաբաթ առաջ համանախագահները քննադատեցի Բաքվին` խախտելով հավասարակշռված հայտարարությունների ավանդույթը, ու հիմա` Ադրբեջանում լավ գիտակցելով, որ համանախագահների այցը Բաքու, մեղմ ասած, այնքան էլ հարթ չի անցնելու` անցան հարձակման: Ահա Ալիևի ջղաձգումների հիմնական պատճառը: Ադրբեջանի իշխանությունները ձգտում են նոր լարվածությամբ հայկական կողմից ճնշումներ կորզել, մոռացության տալով Ադրբեջանի պատասխանատվության հարցը: Մի քանի օր առաջ համանախագահները Երևանում էին, ապա մեկնեցին Ստեփանակերտ։ Այսօր, հունիսի 19-ին համանախագահները Բաքու են ժամանում, ըստ էության, առաջին անգամ իրենց վերջին հասցեական հայտարարությունից հետո, և փաստացի` շփման գծում նոր լարվածության ֆոնին: Այսինքն, Բաքուն, փորձում է կրկին պատերազմական քննարկումներ ծավալել, որպեսզի ամեն գնով խուսափի բանակցություններում կառուցողական քննարկումներից: ՀՀ ԱԳՆ–ն իրավիճակն այսպես է բնութագրում. «Բաքու համանախագահների այցի նախաշեմին, առանց միջազգային պարտավորություններին համապատասխան ծանուցման լայնածավալ զորավարժությունների անցկացումը, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի շարունակական խախտումները, իրավիճակի սրմանն ուղղված նոր քայլերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին նետած հերթական մարտահրավերն է, որին համարժեք արձագանքի բացակայությունը կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես նոր արկածախնդրությունների խրախուսում»: ՀՀ ԱԳՆ-ն համոզված է, որ պաշտոնական Բաքուն` «չկարողանալով խաղաղ կարգավորման գործընթացը տանել իր նախընտրած ուղիով, փորձում է առավելության հասնելու պատրանք ստեղծել առաջնագծում, որը նույնպես դատապարտված է ձախողման, և հղի է անկանխատեսելի հետևանքներով, առաջին հերթին իրավիճակի լարումը նախաձեռնող կողմի համար»: Հայկական կողմն, այսպիսով, բացի դիվանագիտական ճակատից, սահմաններում կրկին հարաբերական կայունություն հաստատելու խնդիր պետք է լուծի, ինչը պահանջում է միջնորդ երկրների, միջազգային հանրության հետ հետևողական աշխատանք, ինչին, զուգահեռ, իհարկե, պետք է շարունակել սահմանների ամրացումը, մի աշխատանք, որն ակնհայտորեն երբեք չի կարելի բավարար համարել: Թամար Բագրատունի

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am