Մոսկվան ազդարարեց նոր, ցավոտ զիջումների մեկնարկը․ ջերմ շնորհավորանքներ Փաշինյանին

Արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջին պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շնորհավորել է նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական և ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք և որոնք մեր լուծման կարիքն ունեն»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև հույս է հայտնել, որ ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափով` աշխատանքային ճաշի շրջանակում, կխոսեն բոլոր հարցերի շուրջ, որոնք մանրամասն քննարկվել են վերջին ժամանակներում և որոնք որոշումների կարիք ունեն: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու գործում նրա անձնական ու Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար։ «Ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ: Եվ այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել գնահատակններով, կարծիքներով, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»:

Պետք է տեղեկացնեմ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, սակայն ի ուրախություն մեզ՝ այստեղ առանց ուրախ լուրերի իրավիճակ չէ, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք»,- նշել է Փաշինյանը:

Այսպիսով՝ Պուտինն արձանագրել է, որ Մոսկվան գոհ է հայաստանյան ընտրությունների արդյունքներից։ Նիկոլ Փաշինյանը հենց այն ֆիգուրն է, որն ամբողջությամբ համապատասխանում է Կրեմլի չափանիշներին։ ժողովրդի վստահությունը, որը հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ժամանակ տրվեց Նիկոլ Փաշինյանին՝ պետք է «շատ զգայուն, բարդ և սուր հարցերը լուծելու համար»։ Ահավասիկ՝ գերիների վերադարձի հարցը․ Փաշինյանն ըստ էության բաց տեքստով հայտարարել է, որ գերիների վերադարձի դիմաց ականապատ տարածքների քարտեզները ադրբեջանական կողմին տալու գործարքի կնքահայրը Կրեմլն է։ Փաշինյանն անգամ չի հիշատակել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ թղթի 8-րդ կետով ռազմագերիները պետք է վերադարձվեին առանց նախապայմանի։ Եռակողմ պայմանագրի այդ կետը փաստացի կատարված չէ, ու նման պայմաններում Պուտինը Նիկոլ Փաշինյանին կանչել է Մոսկվա՝ քննարկելու լուծման կարիք ունեցող հարցերը։

Որո՞նք են այդ հարցերը և լուծման ի՞նչ տարբերակներ են քննարկվում՝ հայտնի չէ։ Ամենակարևոր արձանագրումը որ արվել է՝ ընտրությունների արդյունքով Նիկոլ Փաշինյանի ունեցած վստահությունն է, որը բավարար է հայկական տարածքների նոր կորուստների տակ ստորագրելու, ՀՀ զինված ուժերի պետական գաղտնիք հանդիսացող ականապատ տարածքների մնացած քարտեզները Ադրբեջանին զիջելու, Սյունիքի միջանցքի հարցը լուծելու համար։ Ըստ էության Մոսկվան ազդարարել է մեզ համար նոր, ցավոտ զիջումների մեկնարկը։ Այս համատեքստում Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված ջերմ շնորհավորանքները տեղին են, որովհետև դժվար է գտնել երկրորդ ավելի հարմար կադրի, որն այս բոլոր հակահայկական գործարքներին կգնար նույնքան պատրաստակամորեն։ Պատահական չէ, որ ընտրությունների արդյունքների համար Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, ոչ թե հայ ժողովրդին։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5863 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am