Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի թեմայով

Սերժ Սարգսյանի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում առկա խնդիրների ու խոչընդոտների մասին Նախագահին զեկուցել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Հանդիպման սկզբում նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Հանրապետության Նախագահը յուրաքանչյուր հոբելյան շատ լավ առիթ է համարել ոչ միայն տոնելու, այլ նաև գնահատելու անցած ճանապարհն ու ապագայի համար նախանշելու նոր ծրագրեր: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ անցած 25 տարիների ընթացքում հաջողվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատել ամուր դաշնակցային հարաբերություններ, որոնք հագեցած են բազմաթիվ տնտեսական փոխշահավետ ծրագրերով: «Ես կարծում եմ, որ առևտրաշրջանառության այն աճը, որ մենք գրանցել ենք, իսկ 2016 թվականին գրանցել ենք առևտրաշրջանառության ծավալի շուրջ 15 տոկոսի աճ, նաև մեզ համար շատ կարևոր արտահանման ավելի քան 50 տոկոսի աճ, իհարկե, պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ: Այդ անդամակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ մեր ամուր հարաբերություններով են նաև պայմանավորված այսօր Հայաստան մատակարարվող էներգակիրների համար բարենպաստ պայմանները: Ընդհանրապես, կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առանձնահատուկ հանգամանք կա, և դա այն է, որ տնտեսական հարաբերությունները կառուցվել են հիմքում ունենալով ամուր բարեկամական հարաբերություններ: Ժամանակակից աշխարհում շատ դեպքերում հակառակն է լինում՝ տնտեսական հարաբերություններն են բերում բարեկամական հարաբերությունների: Մեր պարագայում, իրոք, հիմքը բարեկամությունն է, և տնտեսական հարաբերություններն ամրապնդում են այն: Ռուսաստանի Դաշնությունը մեր երկրում ամենամեծ ներդրողն է. ռուսական ներդրումները Հայաստանում կազմում են մեր ընդհանուր ներդրումների 47 տոկոսը, ռուսական կապիտալը ներկայացված է մեր տնտեսության բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ այսօրվա տնտեսական հարաբերությունները թեև արտացոլում են մեր երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունների մակարդակը, այնուհանդերձ, այստեղ ունենք բավականաչափ ներուժ, և դրա օգտագործումն է, որ պետք է զարգացնի նաև մեր տնտեսությունը: Երկկողմ հարաբերություններում էական դեր ունեն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցները՝ հայկական համայնքը, ովքեր ոչ միայն զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը, այլ նաև ներդրումներ են կատարում Հայաստանում, մասնակցում են մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Ես համարում եմ, որ վերջին ժամանակահատվածում համագործակցության մի շատ մեծ ոլորտ է ի հայտ եկել, և մենք ուղղակի պարտավոր ենք ջանքեր գործադրել այդ ոլորտի զարգացման համար. դա զբոսաշրջության ոլորտն է: Վերջին հինգ ամիսների ընթացքում մեր հանրապետություն այցելած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 25 տոկոսով աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ես վստահ եմ, որ տարեկան արդյունքը շատ ավելի բարձր է լինելու: Սա շուկա է, որը մենք, անպայման, պետք է օգտագործենք՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջությունը ոչ միայն տնտեսություն է, ոչ միայն բիզնես է, այլ երկու ժողովուրդների միջև հարաբերություններն ամրապնդելու շատ լուրջ գործոն: Ինչպես ասացի, մեր տնտեսական օրակարգը բավականաչափ հագեցած է՝ մենք մեծ ծավալի ծրագրեր ենք իրականացնում, և սրանով բավարարվելն ուղղակի մեր կողմից կլինի անպատեհություն, մեծ սխալ: Եվ հենց այս առիթով ուզում եմ տեսնել, պարո՛ն դեսպան, թե ապագայի համար մենք ի՞նչ ծրագրեր ենք նախանշում, և կա՞ն արդյոք խոչընդոտներ, որ պետք է վերացնենք: Այդ խոչընդոտները կարող են լինել տարաբնույթ՝ իրավապայմանագրային դաշտից սկսած մինչև երկու կողմից չինովնիկների անպատասխանատու վերաբերմունք»,-ասել է Հանրապետության Նախագահը: Դեսպան Վարդան Տողանյանը զեկուցել է, որ 2016 թվականին և 2017 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակել է զարգանալ՝ համալրվելով առավել նպատակային ծրագրերով և ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առաջնահերթություններով: Երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև խորացող երկխոսության պայմաններում, դեսպանի զեկուցմամբ, դրական առաջընթաց է գրանցվել երկկողմ առևտրաշրջանառության և մասնավորապես՝ հայկական արտադրանքի Ռուսաստան արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ զբոսաշրջային համագործակցության ոլորտում նոր հեռանկարներ են բացվել՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշմամբ: Վարդան Տողանյանը նշել է որ երկկողմ օրակարգից անմասն չեն մնացել նաև, կրթական փոխանակմանը և մշակութային կապերին ուղղված առավել ընդգրկուն ծրագրերը: «Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլում, այդուհանդերձ, առկա են որոշ հարցեր, մասնավորապես՝ առևտրաշրջանառության տիրույթում, որոնք ենթակա են երկու երկրների միջև գործող տնտեսական համագործակցության միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների քննարկմանն ու վերանայմանը»,-ընդգծել է դեսպան Տողանյանը՝ նշելով հատկապես Հայաստանից Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման հարցում դեռևս պահպանվող ֆինանսական և մաքսային որոշ սահմանափակումները, ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային միգրացիայի խնդիրները, ՌԴ տարածաշրջաններում Հայաստանի ապրանքատեսականու ներկայացվածության ոչ բավարար մակարդակը և մի շարք այլ հարցեր, որոնք համակարգման և լուծման կարիք ունեն: Դեսպանի զեկույցը, հաշվետվությունից բացի, ներառել է նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթանմանն ուղղված առաջարկություններ: Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են դեսպան Տողանյանի զեկույցում ներկայացված ցուցանիշները, խնդիրներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am