Սյունիքի հանձնումը սկսված է. Փաշինանն առաջին քայլերն է անում

Հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը կայցել Մոսկվա: Դեռեւս գաղտնի է պահվում հանդիպման օրակարգը, թեեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտին Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է: Նրա խոսքով՝ քննարկումների օրակարգում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև 2020թ-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:
«Բնականաբար, քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշել է Գրիգորյանը։
Իսկ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` Բաքու-Մոսկվա փոխհամաձայնությամբ Հայաստանին պարտադրելու են ստորագրել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պայմանագիր, որի արդյունքում փաստացի Արցախը կդառնա Ադրբեջանի մաս եւ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դրանից բացի ՀՀ բոլոր սահմանների անվտանգությունը կվերապահվի ռուս սահմանապահներին եւ Հայաստանը Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կստորագրի, բնականաբար կսկվեն ճանապարհների ապաշրջափակման եւ Մեղրիի միջանցքի կառուցման աշխատանքները: Կարծիք կա, որ այս նպատակով է Նիկոլ Փաշինյանը մաքրություն սկսել Սյունիքում եւ քրեական հետապնդումների է ենթարկում մարզի համայնքապետերին ու վարչական շրջանի ղեկավարներին:

Երեկ ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նրան ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Լուսինե Ավետյանին կալանավորելու համար:

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Ավետյանը Քարահունջի 4 բնակիչների այս տարվա մայիսին 100-220 հազար դրամ է փոխանցել ու նրանց հարկադրել մասնակցել «Հայաստան» դաշինքի Գորիսի հանրահավաքին, հետո էլ նրանց ստիպել մասնակցել ընտրություններին ու ընտրել նույն դաշինքին։ Քարահունջի մեկ այլ բնակչի էլ 100 հազար դրամ ֆինանսական աջակցության տրամադրումն է կազմակերպել՝ սոցիալական առողջական խնդիրների լուծման համար, հետո այդ բնակչին ու նրա ամուսնուն գումարը ներկայացրել որպես ընտրակաշառք՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին՝ ապա ընտրությանը մասնակցելու դիմաց։ 47-ամյա Լուսինե Ավետյանն այժմ ձերբակալված անձանց պահման վայրում է, մեղադրանքը չի ընդունում, ասում է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Լուսինե Ավետյանը պնդել է, որ ինքը որևէ մեկին չի հարկադրել մասնակցել, տվյալ անձինք չեն էլ մասնակցել այդ քարոզարշավներին», - ասել է Ասլանյանը:
Ըստ փաստաբանի՝ Գորիս խոշորացված համայնքի Քարահունջի վարչական ղեկավարը համայնքի բյուջեից դրամական աջակցություն տալու լիազորություն չունի էլ, ըստ քաղաքացիների դիմումների՝ սոցիալական աջակցության որոշում Գորիսի համայնքապետարանն է կայացնում: Այսինքն խնդիրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է, իսկ վարչական շրջանի ղեկավարի դեմ ցուցմունք տվողներն, ավելի ուշ պարզ դարձավ, որ ՔՊ-ական է ուղղորդել, ըստ էության նման ցուցմունքներով հավանաբար դժվար էր լինելու Առուշանյանի դեմ գործ հարուցել, եւ որոշել են վարչական շրջանի ղեկավարին ձերբակալել: Իհարկե, գուցե հաջողվի Սյունիքի անհնազանդ բոլոր համայնքապետերին էլ չեզոքացնել, բոլորին գցել բանտերը, բայց միթե դրանից փոխվում է այս իշխանության բնույթը, հանցանքի ծանրությունը եւ նրանց կատարած մեծ ոճիրը: Ինչ էլ անեն, իրենք մնում են Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնած, տաս հազար զոհ, նույնքան վիրավոր տված կապիտուլանտ, ազգակործան պատուհասները:

Անի Սահակյան

դիտվել է 1589 անգամ
Լրահոս
Պարզվեց՝ անհայտ կորածների հարազատները տեղյակ չեն եղել, որ իրենց ԴՆԹ տվյալները հանձնվել են Բաքվին (video) Նախագահ Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում. Բագրատ Միկոյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Մեր երեխեքը հավի ճուտ չեն, իրենք հայրենիքի զինվոր են եղել․ հոր խոսքը (video) Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆն աշխատում է Իրանի հարցով կարգավորման վրա Գլխավոր շտաբի պետին 1 տարին քի՞չ էր, որ այդ կամերաների տեսանյութերով գտնեն մեր երեխեքին․ մայր (video) Պահանջում եմ՝ Քննչականի հետ վարվեք այնպես, ինչպես իրենք են մեզ հետ վարվել․ անհետ կորածի հայր (video) Մերցը ներգրավված է Ուկրաինայում կոռուպցիոն սխեմաներում. Զախարովա Շուշիի հիվանդանոցից տղան զանգել է իր նշանածին ու զանգն ընդհատվել է․․․ ապացույցներ ունենք (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Խնդրում եմ՝ Սամվել Կարապետյանը Մուրադովի ցուցակը թող բերի, գիտեմ՝ կարող եք․անհետ կորածի մայրը հուզվեց (video) «Սալամ» էին ինձ գրել անհետ կորած տղայիս համարից, գեոլոկացիայով գիտեմ՝ ուր ա եղել․ անհետ կորածի հայր (video) Էդ թուրքին չպիտի հետ տան, վաղը հերթով գալու են․ գիտե՞ք՝ ինչ են արել իրենք մեր տղերքի հետ (video) Արա՛,դու տարեկան 12 մլն դրամ ավել աշխատավարձ ես ստանալու,թոշակառուն՝ 12 հազար․տնտեսագետը՝ Փաշինյանին (video) Ավտովթար՝ Զովունիում. բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Ռուսական ուժերը Ուկրաինայում հարձակվել են երկու ավտոբուսի վրա․ զոհվել է 30 մարդ «Կապանի մորգում մեր տղերքի մարմինները նեխցրել են»․ անհետ կորածի հարազատը սարսափելի մանրամասներ ասաց (video) Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը ՌԴ բանակը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Աննոպոլյե բնակավայրի նկատմամբ. ՊՆ «Նստացնե՛լ, բռնե՛լ, կոշիկ հանե՛լ»․ Ի՞նչ է քննարկել ԱՄՆ դեսպանորդը «Հայաստան» դաշինքի հետ (video) Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am