ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց շփման գծում եղած վերջին լարվածության մասին՝ նշելով, որ մահանում են երիտասարդներ, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր: «Կյանքի կորուստն, իհարկե, սարսափելի է: Սա երիտասարդներ են, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր, թույլ տվեք իմ կարեկցանքը հայտնեմ նրանց ծնողներին ու ընտանիքներին: Այս մշտական դեպքերը, հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են: Որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել», - ասաց Պյոտոր Սվիտալսկին:
Անդրադառնալով ՄԽ համանախագահների վերջին հայտարարությանը՝ դեսպանը վստահեցրեց, որ համանախագահները շատ լավ տիրապետում են իրենց գործին և լավ գործ են անում բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան. «Հուլիսի սկզբին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերնը կգա Հայաստան, նրա այցելությունը ԵՄ կողմից այն բանի ցուցադրումն է, որ մենք մտահոգ ենք իրավիճակի կապակցությամբ։ Մենք հավատում ենք, որ մեր հիմնական դերակատարությունը՝ ՄԽ միջնորդական ջանքերին աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցությունը դրսևորել խաղաղության գործընթացին, այդ թվում նաև՝ հակամարտությանը հաջորդող ժամանակաշրջանում»։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը