Օրերս վթարի է ենթարկվել Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրում իրականացնող հերթական միկրոավտոբուսը: Այս անգամ վթարը եղել է Տուլայի շրջանում: Հայաստանից ուղևորված միկրոավտոբուսը բախվել է «Կամազ» բեռնատար մեքենային: Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
«Ժողովուրդ»-ը ՀՀ տրանսպորտի նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից պարզել է, որ ուղևորափոխադրումն իրականացվել է ոչ կանոնավոր, միկրոավտոբուսը պատկանել է ընդամենը օրեր առաջ հիմնադրված, Քոչար տուր» ՍՊԸ-ին: Սակայն նախարարության պաշտոնյային ՍՊԸ-ից հայտնել են, որ ուղևորափոխադրումն իրենք չեն իրականացրել, այլ մեքենան ժամանակավոր օգտագործման են տվել ուրիշին:
Նկատենք, որ նման միջադեպերը սկսել են պարբերական բնույթ կրել: Բանն այն է, որ վարորդներն ավելի քան 20-24 ժամ ճանապարհ են անցնում (շատ հաճախ՝ անքուն) և վթարները նրանց հոգնածության, երբեմն նաև մեքենայի անսարքության հետևանքով են լինում:
Ու ժամանակն է, որ պետությունը այս ոլորտում որոշակի կարգավորումներ մտցնի, «հետվիրահատական» միջամտություններն այլևս անիմաստ են:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը