Երեկ ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում որոշել է հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է կառավարության ծրագիրը։ Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել իր իսկ մշակած ծրագիրը։
«Հայկական ժամանակ»-ը գրել է. «Այս ծրագրով կառավարությունը ստանձնել է առաջիկա 5 տարիների Հայաստանում ապահովել 5 տոկոս տարեկան տնտեսական աճ։ Բացի այդ, 5 տարի անց մեկ երկրից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 40-45 տոկոսը։ Նկատենք, որ օրինակ անցած տարի տնտեսական աճը կազմել է 0.2 տոկոս, իսկ ապրանքների ու ծառայությունների արտահանման ծավալը մոտ 3 միլիարդ դոլար է, այսինքն՝ ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը։
Արտահանման նման ցուցանիշ ստացվում է միայն այն բանի շնորհիվ, որ զբոսաշրջությունը համարվում է ծառայությունների արտահանում։ Ծրագրում առկա ամենաանհավանական ցուցանիշը, որին ձգտելու է հասնել կառավարությունը, աղքատության մակարդակի նվազեցումն է։
Ըստ ծրագրի՝ 5 տարուց աղքատության մակարդակը Հայաստանում պետք է կազմի 12 տոկոս։ Եվ դա այն դեպքում, երբ ներկայումս այդ ցուցանիշը 30 տոկոս է։ Թե ինչպես է կառավարությունը գրավելու այս «բարձունքը», ծրագրից այնքան էլ հստակ չի երևում»:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը