«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ին Երեւանում համերգով հանդես եկավ Ռուսաստանի պետական ակադեմիական Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեեւի ղեկավարությամբ:
Հայտնի երաժիշտներից մեկը մեզ հետ զրույցում զայրույթը չթաքցրեց, որ համերգին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «լայաղ չէր արել» ներկա գտնվել, իսկ եթե մի ռաբիս երգչի համերգ լիներ, առաջին շարքերում կլիներ։ Ծրագրում հնչել են Չայկովսկու հինգերորդ սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը եւ այլն։
Թե ինչու Ամիրյանը ներկա չէր համերգին, նրա խոսնակ Ռ․ Խաչատրյանն ասաց․ «Նախարարի հանձնարարությամբ համերգին մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը եւ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը հանձնել Ֆեդոսեեւին, շնորհավորել։ Պրն․ Ամիրյանն այդ օրը Պարոնյան թատրոնում ներկա է եղել «Նանեներ» պարախմբի համերգին, որում իր դուստրը՝ Արինա Ամիրյանը, մի քանի պարի մենակատար էր։ Դստերը վաղուց էր խոստացել՝ անպայման մասնակցել այդ համերգին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը