«Եկեք անջատենք Ձեր բարձրախոսը». Փաշինյանը արգելեց ԿԳՄՍ նախարարին խոսել նիստի ժամանակ (video)

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 1-ի նիստում որոշում կայացրեց մեկ անձից գնման եղանակով մարզագույք (ծանրաձողեր) ձեռք բերելու համար գումար հատկացնել:

Նշենք, որ ձեռքբերվող ծանրաձողերը անհրաժեշտ են Տոկիո-2021 Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, այսինքն Օլիմպիական խաղերից առնվազն 30 օր առաջ, և նախատեսվում է, որ մատակարարումը կիրականացվի 4-5 օրվա ընթացքում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով. «Այստեղ մի քանի հարց է ծագում: Առաջին հարցը ծագել էր, երբ երբ ես հանդիպում էի ծանրամարտի հավաքականի մարզիկների ու մարզիչների հետ եւ ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային չափանիշներին համապատասխան ծանրաձողեր չունեն, այսինքն պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով:

Մեր հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի ապրիլի 27-ին, այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, եւ եթե ես ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին: Առաջին հարցս դա է. ինչու է 2 ամիս անց կայացվում այս որոշումը, եւ երբ ծանրաձողերը կլինեն տեղում:

Երկրորդ հարցը, ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող: Հիմա ես որոշման նախագծից իմանում եմ, որ 7 լրակազմ ծանրաձողի մասին է խոսքը: Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ես նման գործելաոճը չեմ հանդուրժելու: Այսինքն եթե ես ասել եմ՝ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը: Կառավարությունը, աշխատակազմերը նրա համար են, որ այդ հարցերի լուծումները գտնեն: Երկրորդ, ես որքան հասկացա, այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո են գալու հասնեն Հայաստան:

Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որ 20 ծանրաձողը օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ: Արագ որոշման նախագիծը վերաձեւակերպում եք, գրավոր ընթացակարգով ընդունեմ եք եւ համապատասխանեցնում եք իմ հանձնարարականներին: Պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, որ նման իրավիճակ ենք բախվում: Սա վերաբերում է մեր բոլոր գերատեսչություններին ու պաշտոնյաներին»:

Այնուհետև դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին՝ հավելեց. «Դուք էնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ, դուք ասում եք երեք օր հետո գրավոր ստացել եք: Ամեն ինչ էդտեղից է սկսվել: Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ որ դա հնչում է: Այսինքն յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իմանա, որ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է: Եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.

դիտվել է 928 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am