Պողպատյա մանդատ, չուգունե գլուխներ. իշխանությունը խոստովանում է՝ ընտրությունները կեղծել են

Ժողովրդից «պողպատե մանդատ» զավթած Նիկոլ Փաշինյանը, ինչպես երեւում է, այս անգամ խորհրդարան է գործուղելու չուգունե գանգեր, ոչ թե գլուխներ, որոնք ունակ են մտածելու, դատելու, այո-այո՝ գանգեր: Դեռ չի ձեւավորվել նոր խորհրդարանը, բայց այսօր խորհրդարանի արտահերթ նիստին մասնակից Փաշինյանի պատգամավորներից ոմանք, ովքեր նաեւ նոր խորհրդարանում էլ են մանդատ ստանալու, պողպատ ծակող մտքեր են արտահայտել: Տպավորություն է, որ այս մարդկանց մտածելու օրգանն էլ է պողպատապատվել եւ ապագան նրանց հետ ավելի քան դաժան է լինելու: Օրինակ, Հովիկ Աղազարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, թե քաղաքացին իրենց ոչ թե հինգ տարվա մանդատ է տվել, այլ մեկ-երկու:

«Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- ասում է նա, իսկ հարցին, թե ինչից եզրակացրեց, որ իրենց հենց երկու տարի ժամկետ է տրվել, Աղազարյանն արձագանքեց. «Դե, որովհետև նախ Սահմանարդությամբ մի տարի չի կարող ընտրություն լինել, և ևս մեկ տարի էլ, որ մենք երկու տարվա ընթացքում մեր նախընտրական խոստումների մի մասը կատարենք, մի մասը դնենք կատարման ընթացքի վրա, որ նկատելի լինի»։

Աղազարյանի այս հայտարարությունը կարելի էր սեփական թիմի կատարած հանցագործության մասին հաղորդում ընդունել այն առումով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականում ոչ թե ընտրվել, այլ ուզուրպացրել են իշխանությունը եւ համատարած ընտրակեղծիքների միջոցով ստացել 54 տոկոս քվե, սակայն հաջորդ պահին նա խմբագրում է խոսքը՝ միաժամանակ վստահություն հայտնում, որ իշխող ուժը կառավարելու է հինգ տարի, արդարացնելու է հանրության սպասելիքները:

Հակոբ Ասլանյանը, որը Աղազարյանի արժանի մրցակիցն է իր հանճարեղ մտքերով, այս անգամ գերազանցել է վերջինին: Նա ասել է, որ Հայաստանի սահմանային խնդիրը նոր չէ ․ «Հարցերը պետք է լուծվեն, այդ հարցերը նոր չեն առաջացել։ Ոչ, նոր չեն առաջացել։ Սահմանային հարցերը 70-80 տարի կան։ ՀՀ-ն դեռեւս սովետական շրջանում իր սահմանները չի ճշտել այդ սրիկա Ադրբեջանի հետ։ Նրանք չեն ներխուժել, որովհետեւ սովետական շրջանում չէին էլ կարող ներխուժել»։ Դիտարկմանն ի պատասխան, որ թշնամին շարունակում է մնալ մեր տարածքում, Հակոբ Ասլանյանը մեղադրել է ընդդիմությանը, նրա խոսքով,հենց ընդդիմությունն է երկիրը ցնցումների տանում․ «Որովհետեւ իրենք թույլ չեն տալու, որ ճգնաժամը լուծվի։ Իրենց ձեռք է տալիս ճգնաժամի շարունակությունը, որովհետեւ միլիարդներ են օգտագործել, որ կարողանան հսկայական քանակություն առնել»։ Ճշտող հարցին՝ ընտրակաշա՞ռք նկատի ունեք,ասել է. «Իհարկե։ Ես տեսնում եմ։ Փաստն այդպես չեմ տեսել․․․պարզ ասեմ։ Օրինակ, եթե դուք տեսնեք, որ մարդը, որն աշխատում էր այդ դաշինքում, դեռ ընտրություններից 24 ժամ անց սկսում է տունը մեծ նորոգում անել․․․տեսնում ենք մենք, պատուհան են բացում․․․սովորական քաղաքացիներ, որոնք ծախվել են, փող են վերցրել»:

Իսկ երկրի թիվ մեկ աներձագ Հրաչ Հակոբյանն էլ ասել է, թե չի կարծում, որ Սահմանադրական դատարանը առհասարակ վարույթ կընդունի ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումը, քանի որ պատգամավորի խոսքով դա անհիմն է, փաստեր չկան: Օրենսդիր իշխանության ներկայացուցիչն, ըստ էության, ուղղորդում է բարձր դատարանին եւ նախազգուշացնում, որ վարույթ ընդունելու դեպքում ՍԴ-ն կդառնա քննադատության թիրախ:

Անի Սահակյան

դիտվել է 1323 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am