Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը՝ ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ, որը նշանավորել է խմբավորման կազմավորման հաջող ավարտը,հայտարարել է,որ ՆԱՏՕ-ի բազմազգ համահավաք գումարտակը, որը գլխավորում է Կանադան, ծառայության է ձեռնամուխ է եղել Լատվիայի տարածքում: Դաշինքի մարտական խմբի ժամանումը հանրապետության համար պատմական իրադարձություն է:
«ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայությունը պատմական իրադարձություն է: Դա ոչ միայն ուսուցողական առաքելություն է, այլեւ զսպման ակտիվ միջոց: ՆԱՏՕ-ի անդամ ավելի քան 20 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, մեր չորս երկրներում դաշինքի ուժերի ընդլայնման մաս են կազմում: Դա վկայում է դաշնակիցների համերաշխության մասին»,-ասել է նա:
ՆԱՏՕ-ի գումարտակի զինվորներին ողջունել է նաեւ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: «Այսօր ՆԱՏՕ-ն կատարում է ընդամենը մեկ տարի առաջ Վարշավայի գագաթնաժողովում տված խոստումը՝ Էստոնիայում, Լիտվայում, Լեհաստանում եւ այստեղ՝ Լատվիայում, չորս բազմազգ մարտական խմբերի ծավալման խոստումը՝ պաշտպանելու համար մեր դաշինքը, զսպելու ագրեսիան եւ պահպանելու խաղաղությունը»,-նշել է նա:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը