ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունում խորհրդակցության ընթացքում քննարկվել են Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում կատարվող աշխատանքները, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Ապրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը: Քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման-վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:
Թալիշի համայնքապետարանի շենքը
Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը:
Տեղամասում աշխատում է «Եվրոստրոյ» ՍՊ ընկերությունը:
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը