Ում «հագով» են օրենքը կարում

Իմ Քայլը խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրած Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաեւ Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխության ենթարկել կառավարության կառուցվածքը եւ ինչ-ինչ պաշտոններ համապատասխանեցնել այն անձանց, որոնց ուզում է նշանակել այդ պաշտոններում: Կոնկրետ ներկայացված նախագիծը վերաբերում է մարզպետների ինստիտուտին.  կառավարությունն առաջարկում է, որ դրանք հաշվետու լինեն փոխվարչապետին, անշուշտ՝ վարչապետի հանձնարարությամբ:
<<Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ վերջիններիս աշխատանքները, քննարկելու եւ համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով եւ այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական հսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնելու վարչապետին, իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողությունը, լսելու է մարզպետի աշխատակազմի գործունեության մասին հաշվետվությունները, քննելու է գործունեության ստուգման արդյունքները: Մարզպետներին հնարավորություն է ընձեռնվելու նաեւ անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետի միջոցով Կառավարության եւ վարչապետի քննարկմանը ներկայացնել իրենց իրավասությանը վերապահված հարցերը, անմիջապես ոլորտը համակարգով փոխվարչապետին ներկայացնել առաջարկություններ տարածքային համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության իրականացման ուղղությամբ, ընթացիկ հաշվետվություն ներկայացնեն ոլորտը համակարգով փոխվարչապետին, պարտավորվելու են նաեւ պարտադիր քննության առնել ոլորտը համակարգով փոխվարչապետի կողմից մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների եւ դրանց ղեկավարների աշխատանքի վերաբերյալ առաջարկությունները եւ սահմանված ժամկետում տեղեկացնել ձեռնարկված միջոցների մասին>>,- նշված է լրացումների նախագծում: Գործող օրենքի համաձայն՝ մարզպետները գործում են Տարածքային կառավարման ենթակայության ներքո: Նման փոփոխության պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է. <<Նշված փոփոխությունների արդյունքում կբարձրացվի մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը>>:

Սակայն պարզ է, որ այս ամենը լոկ բառակույտ է եւ իրականում Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետի լիազորություններն է ընդլայնում, հավանաբար, նա դրա համար պատճառ ունի եւ ցանկանում է իր վստահելիներից մեկին նշանակել այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ կան խոսակցություններ, թե Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է նշանակվի ԱԺ նախագահ, ենթադրվում է, որ Պապիկյանից հետո Նիկոլ Փաշինյանը հարմար թեկնածու չունի այդ պաշտոնում նշանակի, եւ մարզպետների գործունեությունը համակարգելու կարեւոր գործառույթը տեղափոխում է փոխվարչապետի համար: Կամ էլ Սուրեն Պապիկյանին է տանում փոխվարչապետի պաշտոնին: Մի բան աներկբա է, որ Փաշինյանը ողջ կյանքը Սերժ Սարգսյանին քննադատել է պաշտոնները մարդկանց հագով կարելու հարցում, այսօր ինքն է նույնն անում: Հեղափոխությունից հետո եւս գնաց արմատական փոփոխությունների, միավորումների անվան տակ վերացրեց Մշակույթի, սպորտի, սփյոռքի, գյուղատնտեսության նախարարությունները, փոխարենը Արայիկ Հարությունյանի ու Սուրեն Պապիկյանի համար մեգանախարարություններ ձեւավորեց:

Անի Սահակյան

դիտվել է 2409 անգամ
Լրահոս
Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am