ՀՔԾ մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա է քրգործ հարուցվել. Վարդեւանյանը՝ Չարչյանի գործի մասին (video)
Իմ վերջին ունեցած տվյալներով՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանին վիրահատել են կիրակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ պրոֆեսորը սրտի վիրահատության է ենթարկվել, ձերբակալությունն էապես վատթարացրել է նրա առողջական վիճակը:
Դրանցից մեկը քրեական գործի հարուցումն է ՀՔԾ-ի մամուլի խոսնակի զեկույցի հիման վրա:
«Անկախ դիտորդի տվյալները հիմք չեն եղել»,-հերքեց Վարդեւանյանը: Նա հայտնեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
