Նիկոլ Փաշինյանը նոր խոսնակ ունի

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, թե պետք է շտապենք, քանի որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանից մաս պոկել: Նախ հետաքրքիր է՝ ինչու է նոր զարթնել սույն պարոնը՝ պատերազմից ութ ամիս անց, երբ Ադրբեջանը արդեն հասցրել է մաս պոկել, մխրճվել է Սյունիքի մարզի Սեւ լճի տարածք, առաջ եկել Սոթք-Խոզնավար հատվածում, բայց չգիտես ինչու այս մարդը նոր է հասկանում այդ ամենը ու դրա մասին խոսում անչափ ուշագրավ համատեքստում:
Մինչ ահազանգ հնչեցնելը Բաբայանը ներկայացնում է իր եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները, որը Գյուլնազ տատի հեքիաթն է հիշեցնում: Նախ ասում է՝«Ե՛վ վերջին պատերազմը, և՛ իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեցին, թե որքանով է Ռուսաստանը հետաքրքրված տարածաշրջանով և, համապատասխանաբար` Հայաստանում իշխանության մեջ գտնվող իր մարդկանցով: Կոնկրետ մարդկանց վրա «խաղադրույք անելն» ու նրանց առաջ տանելը բոլոր գերտերությունների համար ընդունված գործընթաց է: Նրանք սովորաբար ընտրում ու աջակցում են այն հավանական առաջնորդներին, ովքեր վայելում են բնակչության մեծ մասի վստահությունն ու դրական վերաբերմունքը:
Ռուսաստանի պարագայում այս կանոնը չգործեց, քանի որ բացի հատուկ ծառայություններից ու տարածաշրջանային պատասխանատուներից, այստեղ ակտիվորեն աշխատում են նաև մասնավոր խմբեր, որոնք հետապնդում են իրենց սեփական շահերը, ռուսական պետական շահի հետ ոչ մի առնչություն չունենող>>:
Սամվել Բաբայանի տիկնոջ բունկերընկերը ըստ էության բացահայտ ասում է, որ Փաշինյանը Ռռուսաստանի աջակցությունը չէր վայելում , իսկ հետագա մեկնաբանություններից էլ հասկացվում է, որ վերջինս գործել է Փաշինյանի դեմ:
Փորձում է պատերազմի ողջ մեղքը գցել նախկինների եւ Ռուսաստանի գրբանը՝ հայտարարելով, որ դեռեւս պատերազմից առաջ Ռուսաստանը Արցախը Հայաստանից տարանջատելու նպատակով փորձել է այնտեղ իշխանության բերել Վիտալի Բալասանյանին, որը կամային չէ, թույլ է եւ ՌԴ-ին կհաջողվեր իրագործել իր ծրագիր, Բալասանյանը կդառնար նրանց կամակատարը.<<Միակ խնդիրը նրա ցածր վարկանիշն էր բնակչության մոտ: Այդ ժամանակ նման առաջարկով ինձ մոտեցել էր Գառնիկ Իսագուլյանը, ով արդեն երկար ժամանակ աշխատում է 5-րդ շարասյան համար, միևնույն ժամանակ սպասարկում տարբեր շրջանակների, այդ թվում նաև քոչարյանա-սերժական շահերը: Ես կտրականապես հրաժարվեցի դառնալ հակահայկական այդ ծրագրի մասնակիցը և գերադասեցի իմ Հայրենիքի շահը` խոստացված անձնական օգուտներից: Համագործակցության մերժում ստանալով` Իսագուլյանն անցավ սպառնալիքների. ինձ տեղեկացրին, որ իմ դեմ լրատվամիջոցներով կեղտոտ արշավ են սկսելու, ինչպես նաև զրկելու են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Չնայած այն հանգամանքին, որ ես գիտեի, թե ում հետ գործ ունեմ, այնուամենայնիվ, ենթադրում էի, որ սպառնալիքներից այն կողմ նրանք չեն անցնի: Բայց ինտրիգներով և ռուսներին ուղղված կեղծ զեկուցագրերով առ այն, որ ինձ վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել, նրանց հաջողվեց կորզել այդ արգելքը>> ասվում է հայտարարության մեջ: Նշում է նաեւ, որ վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին այդ խմբերը կրկին ակտիվացել են: Ավելին, այսօր նրանք բաժանվել են բազմաթիվ ճյուղերի, և նրանցից յուրաքանչյուրը ձգտում է առաջինն ապացուցել իր ռուսամետ կողմնորոշումը` չխորշելով անգամ հայ ժողովրդի և պետության շահերը ոտնահարելուց: <<Իհարկե, կարող եմ այդ` բազմիցս վերավաճառված խմբերին, խորհուրդ տալ դադարեցնել իրենց անձնական շահերը Ռուսաստանի պետական շահ ներկայացնելուց, բայց հասկանում եմ, որ դա ժամանակի անիմաստ կորուստ է:
Ուստի դիմում եմ իմ հայրենակիցներին և կոչ անում սթափ վերլուծել ցանկացած տեղեկատվություն, չհավատալ լրատվամիջոցների կեղծիքներին ու շահարկումների այն պատկերին, որը մատուցվում է 5-րդ շարասյան կողմից: Մենք ունենք միայն մեկ ելք և այն հայտնի է: Մեզ անհրաժեշտ է հզոր բանակ: Եվ այն մեզ պետք է ոչ թե պատերազմելու, այլ մեր պայմաններով խաղաղություն պարտադրելու համար: Վերջերս Ալիևը հայտարարել է իր բանակի և ռազմական բյուջեի չափի ավելացման մասին: Սա նշանակում է, որ նա ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից: Հետևաբար, մենք պետք է շտապենք: Ոչ ոք դրսից չի գա` հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու համար: Մենք ինքներս պետք է դա անենք>>, ասված է հայտարարության մեջ:
Նախ՝ Սամվել Բաբայանը կամ կորցրել է ադեկվատությունը, կամ էլ հանուն պաշտոնի Փաշինյանի ցուցումով հակառուսական տրամադրություններ է փորձում բորբոքել: Վերջին շրջանում մամուլը գրում է, որ Աննա Հակոբյանը Բաբայանին տեսնում է Պնախարարի պաշտոնում, իսկ գաղտնիք չէ, որ այդ պաշտոնի նշանակումը համաձայնեցվում է ռազմավարական գործընկերոջ հետ : Ենթադրվում է, որ Բաբայանը իր տեղն է հարթում այդ պաշտոնում, իսկ հայտարարություններով փորձում մեղմել իր նշանակման դեմ հնարավոր դժգոհությունները: Մյուս կողմից ամեն բան այդքան միանշանակ կլիներ, եթե Բաբայանը մեծագույն ցինիզմով Արցախ պահած նախագահներին եւ հերոսին չմեղադրեր Արցախը Հայաստանից անջատելու ծրագրի մաս դառնալու մեջ, երբ ինքն անմիջական մասնակցություն է ունեցել դրան: Անհերքելի փաստ է, որ 44-օրյա պատերազմից հետո է Արցախն անջատվել Հայաստանից, իսկ ինչ էր անում պատերազմի ընթացքում Բաբայանը, այո, Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտական բունկերից դուրս չէր գալիս ու մարտ էր վարում, եւ նրա անմիջական հրահանգով են կազմակերպվել բանակի ողնաշարը կոտրելու Լելե-Թեփեի օպերացիան: Մարդ, որ վերջին տարիներին աչքի է ընկել մի շարք հակասական հայտարարություններով, մարդ, ով պատերազմից հետո մեկ գիշերում դարձավ ընդդիմադիր, դավաճան անվանեց Նիկոլ Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին, հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից ու հերոսի կոչումից, բայց շաբաթներ հետո դարձավ Հայաստանի կառավարության եւ կառավարական դաչայի ամենասիրելի այցելուն, այսօր խոսում է պետական շահից ու 5-րդ շարասյուն անվանում պետությունն անառիկ ու անվտանգ պահած մարդկանց: Սամվել Բաբայանի այս հայտարարության գլխավոր իմաստը իրականում նախապատրաստելն է նոր հանձնումի, Հայաստանից բան պոկելուն, որի մասին խոսում է նա՝ սթափության կոչ անելով: Սա նշանակում է, որ իշխանությունը պատրաստվում է այդ քայլին եւ Բաբայանի շուրթերով հող նախապատրաստում, որ դա նախկինների ծրագրի շրջանակներում էր: Իսկապես, ափսոս էր կամանդույուշչին, որ այսօր Փաշինյանի ձեռքում դարձել է նրա խոսափողը:

Անի Սահակյան

դիտվել է 6172 անգամ
Լրահոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից. Times Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է Անդրեասյանը առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. հայտարարություն Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը ՔՊ-ն բյուջեն փորձում է համալրել՝ քաղաքացիներին տուգանելով. Արշակ Սարգսյան Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am