Վտանգավոր գործընթաց,Արայիկ Հարությունյանը պատրաստ է ամենաանհավատալիին

Չնայած Հայաստանում հետընտրական ցնցումների մասին ինտենսիվ կանխատեսումներին, իրավիճակը հունիսի 20-ից հետո ավելի լարվեց Արցախում: Ընտրությունների հաջորդ օրն արցախցիները լցվեցին մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց հայտարարություններից հասկացվեց մի բան, որ վրդովվել են Նիկոլ Փաշինյանին ուղղված Հարությունյանի շնորհավորանքից, քանի որ Արցախում ամենեւին էլ ուրախ չեն հայաստանյան իշխանությունների վերարտադրությամբ: Խնդիրն այն է, որ Արցախում առավել, քան հայաստանում մեծ հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կհեռանա ՝ իր տեղը զիջելով ազգային, հայրենասեր գործիչներին, բնականաբար, նախեւառաջ Ռոբերտ Քոչարյանին: Բայց եղավ այն, ինչ եղավ ու նրանց պահանջն ավելի քան հիմնավոր է ոչ միայն վերջին իրադարձությունների եւ շնորհավորանքի համատեքստում, այլ ընդհանրապես Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան զույգի փոխհարաբերությունների տիրույթում: Պատերազմի առաջին օրից մինչեւ վերջ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կազմակերպված ստի հաղթարշավին, որի գերագույն նպատակը Արցախը հանձնելն էր, Շուշին թշնամուն նվիրելը: Արայիկ Հարությունյանը գլխավոր դերակատար էր հանդես գալիս՝ մեկ հոլիվուդյան ժպիտով սրճում առաջնագծում, մեկ հոխորտում իր կաբինետում, մեկ էլ գուժում, որ հակառակորդը Շուշիից հեռու է մի քանի կիլոմետր եւ մոտենում է Ստեփանակերտին: Էլ չենք հիշեցնում նախապատերազմյան լապշաների մասին, թե ինչպես էր վստահեցնում, թե փակ է ոչ միայն Ստեփանակերտի, այլ ողջ Արցախի օդը:

Այնպես որ արցախցիների պնդումն ու պահանջը հիրավի հիմնավոր է, անգամ ուշացած , բայց խնդիրն այն է, որ դավաճան զույգին պետք է միաժամանակ վռնդել Հայաստանից ու Արցախից: Այդուհանդերձ կան մի շարք ռիսկեր, որոնք առաջ են գալիս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պարագայում: Հնարավոր է արդյոք Արցախում նոր ընտրություններ կազմակերպել՝ չճշտված սահմաններով, կորցրած տարածքներով եւ փխրուն խաղաղության պայմաններում: Արդյոք միջազգային հանրության մոտ կլինի այս հարցի շուրջ կոնսենսուս եւ Արցախը չի կանգնի նոր ցնցումների առջեւ: Երկրորդ՝ իր հրաժարականը պահանջող արցախցիներին Հարությունյանը ուղերձ հղեց, թե չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, հիմա եթե գործընթացը նրա դեմ շարունակվի, կան բոլոր հիմքերը պնդելու, որ Արայիկ Հարությունյանը կգնա ամենավտանգավոր ու ծայրահեղ քայլին՝ հայաստանյան գործընկերոջ հետ Արցախը զրկելով հումանիտար եւ առհասարակ բոլոր կարգի աջակցություններից: Եթե մի մարդ կարողացել է պատերազմի ընթցքում գնալ ամենաստորագույն քայլերին եւ հանձնել հայրենիքը, ապա արցախցին իր համար զրո արժեք ունի եւ նա կարող է ոչ մի բանի առջեւ կանգ չառնել:

Անի Սահակյան

դիտվել է 3745 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am