Ցանկանում ենք մեր տղաների շահերը պաշտպանվեն Ադրբեջանի դատարանում․ ռազմագերիների հարազատներ (video)
Գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները նստադուլ են անում կառավարության դիմաց՝ պահանջելով արագացնել իրենց որդիների վերադարձի գործընթացը:
Կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներն այն զինծառայողների հարազատներն են, որոնց այս օրերին Ադրբեջանում դատում են՝ որպես դիվերսանտներ ու պատերազմական հանցագործներ:
