«Ապագա կա». Թուրք-ադրբեջանական զորավարժություններ, նոր Bayraktar-եր՝ Ադրբեջանում

Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ զորավարժություններ անցկացրեցին Նախիջևանում: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «Հունիսի 21-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հատուկ մարտավարական զորավարժություններ են անցկացվում, որոնց մասնակցում են Նախիջևանի կայազորի զորքերը և Թուրքիայի ԶՈւ կառավարման մարմինները»։

Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակում են կապի միասնական համակարգի օգնությամբ գործողությունների համակարգումը, շտաբների միջև տվյալների փոխանակման ապահովումը, ինչպես նաև ԱԹՍ–ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում: Այդ զորավարժություններին ներգրավված անձնակազմի և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն հայտնում։

Զորավարժությունների իմիտացիոն պլանի համաձայն՝ պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Իսկ մարտկոցի տեղաշարժը իհարկե վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ–ի օգնությամբ։ Զորավարժությունների ընթացքին հետևել է և թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ տեղեկություններ է ստացել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինս հանդիպել է սպայական անձնակազմի հետ:

Ի դեպ, հունիսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ հրապարակեց Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի Զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն անցկացվող մարտավարական վարժանքներից։ Կադրերում երևում է, որ Ադրբեջանը Bayraktar TB2 տեսակի անօդաչուներ է տեղակայել Նախիջևանի՝ վերջերս պաշտոնապես բացված աերոդրոմում։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ վարժանքների ընթացքում Նախիջևանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը հանդիպել է Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների դասընթացներ անցած սպայական ու ենթասպայական անձնակազմի հետ։

Ըստ «Ռազմինֆո»-ի՝ դատելով բաց աղբյուրների և արբանյակային լուսանկարների վերլուծությունից, Նախիջևանի միջազգային օդանավակայանի հարևանությամբ տեղակայված աերոդրոմն արդեն իսկ շահագործվում էր ու ավարտուն վիճակում էր նախքան 2020թ․ պատերազմը։ Ընդհանուր առմամբ կառուցվել է ուղղաթիռների և ինքնաթիռների պահպանման համար 8 անգար, կայանատեղիներ, օժանդակ շինություններ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ․ մայիսի 10-ին աերոդրոմի բացման արարողությունը պայմանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցով։ Կայքը գրել էր, թեև չենք կարող պնդել, թե վարժանքների ընթացքում երևացող 4 միավոր Բայրաքթար ԱԹՍ-ները մշտական կտեղակայվեն Նախիջևանում, թե ոչ, բայց, այնուամենայնիվ նշենք, որ հաշվի առնելով Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից։
Ավելի վաղ «Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները» հոդվածում նշել էինք, որ Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։

Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։

Ի դեպ, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ այնուհետ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել են պաշտոնական այցով Բաքու մեկնած Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը։ Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի ու Պակիստանի միջև զորավարժությունները, ինչպես նաև, ըստ հայտարարության, պակիստանյան կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում ականազերծման աշխատանքներին։

Վերջին շրջանում Ադրբեջանի ու Պակիստանի ռազմաքաղաքական ղեկավարության միջև հանդիպումներն ու այցերը ակտիվ բնույթ են ստացել։ Մայիսի 29-31-ը Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդիի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ, այցելել Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիա և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարան։ Իսկ Հունիսի 9-ին Բաքվում կայացել էր Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Այազ Հասանովի հանդիպումը Պակիստանի ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Նուման Զաքարիայի գլխավորած պատվիրակության հետ։ Իսկ հունիսի 15-ին պաշտոնական այցով Ադրբեջան էր մեկնել Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիացիայի փոխմարշալ Թարըք Զիյայի գլխավորած պատվիրակությունը։
Մինչ, Փաշինյանը Հայաստանի ժողովրդին «ապագա» է խոստանում՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կոնկրետ արդյունքներ է գրանցում. Նրանք շարունակում են կատարելագործել բանակը, դա ըստ էության դառնում է՝ մեկ բանակ:

Թուրքիան շարունակում է Bayraktar-եր մատակարարել Ադրբեջանին, ավելին՝ շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Սա՞ է խաղաղության գնացող Էրդողանի ու Ալիևի խոստումները...

Այս պայմաններում ինչպե՞ս է Փաշինյանը շարունակ բացականչում՝ «Ապագա կա, կա ապագա»: Նա վստահ է, որ թուրք-ադրբեջանական դաշինքը նոր պատերազմի չի պատրաստվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1363 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am