Ընտրությունների անսպասելի արդյունքներից խորհրդարան անցած ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները կանգնել են փաստի առջեւ՝ վերցնել պատգամավորական մանդատները, մտնել խորհրդարան, թե հրաժարվել՝ առաջացնելով սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ։ Համացանցում մինչեւ անգամ արշավ է սկսվել տարբեր հաճախորդ շրջանակների կողմից, որոնք փորձում են հոգեբանական ճնշում գործադրել ռադիկալ ընդդիմության վրա, թե ինչպես, ինչ բարոյականությամբ եք վերցնելու մանդատներն ու գնաք ձեր կողմից կապիտուլանտ ու դավաճան հռչակված իշխանության հաղթանակը լեգիտիմացնեք, խնդիրն այն է, որ երկու դաշինքների գլխավոր առաքելությունը Նիկոլ Փաշինյանից ազատվելն էր, ինչն անհնարին է դառնում, եթե այդ դաշինքները խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունով մտնեն խորհրդարան։ Առաջարկներ են հնչում, որ պետք է կրկին փողոց վերադառնալ ու իշխանություններին պարտադրել հեռանալ։ Միանգամայն սխալ են այն պնդումները , թե չպետք է ոտք դնել խորհրդարան, շնչել դավաճանների հետ նույն օդը, պետք է հասկանալ, որ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չէ եւ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները ուղղակի պարտավոր են վերցնել ժողովրդի տված մանդատները եւ այն օգտագործեն ի շահ ժողովրդի: Իհարկե, այդ վստահության մի մասը իշխանությունը հմտորեն գողացել է եւ երկու դաշինքների ձայները ակնհայտորեն ավելի պակաս են արձանագրված, քան իրականում է, բայց միեւնույն է, մտածել, թե փոքրաթիվ մանդատները բոյկոտելով կարելի է սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ առաջացնել եւ դրանով ինչ-որ բա փոխել, միամտություն է: Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն անգամ այդ պայմաններում կշարունակեն իրենց հակասահմանադրական, հակաօրինական հաղթարշավը: Չպետք է թույլ տալ, որ դավաճան իշխանությունն միանձնյա տնօրինի որեւէ հարթակ, հատկապես թիվ մեկ ամբիոնը, միեւնույն ժամանակ պետք է օգտագործել նաեւ փողոցը՝ համատարած ճնճում գործադրելով իշխանության վրա: Եւ ինչպես Ռոբերտ Քոչարյանը հիմնավորեց, դառնալ օրենսդիր մարմնի անդամ, կնշանակի տիրապետել պետական փաստաղթերին, հարթակ ունենալ միջազգային արենայում, եւ եթե պետք է խորհրդարանի ամբիոնը փակել եւ իշխանություններին զրկել ձայնի իրավունքից, ինչը չարեցին ԲՀԿ-ն ու Լուսավորը: Հայաստանը, ցավոք սրտի, շարունակում է մնալ ավտորիտար պետություն եւ պահպանվում են ավանդույթները, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Բայց անցած տարիների փորձը ցույց է տվել, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ստեղծվում է վակում, ֆորսմաժորային իրավիճակը, որը իշխանափոխության ռեալ հնարավորություն է տալիս: Իսկ այդ ընթացքում պետք է օգտագործել բոլոր շանսերը:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը