Ինչ մախինացիաների է դիմել Փաշինյանն ընտրություններին

Այսպիսով՝ Հայաստանում պատմության գիրկն անցավ եւս մեկ ընտրություն։ Ինչպես եւ ակնկալվում էր՝ ընտրություններով այդպես էլ տեղի չունեցավ իշխանափոխություն։ Սա հայաստանյան իրականությունում այլեւս աքսիոմատիկ ճշմարտութան է վերածվում։ Այո, որեւէ բանական ուղեղում չէր տեղավորվի, որ տեղի ունեցած պատերազմից, զոհերից, հայրենիքի կորստից հետո ընտրություններում իշխանությունը բացարձակ մեծամասնություն կստանար՝ հավաքելով մոտ 54 տոկոս ձայն, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Ընտրություններով ինչպես նշեցինք Հայաստանում անհնար է իշխանություն փոխել, այլ հարց է, թե ինչ հետեւանք կարող է լինել դրանից հետո։

Այսօրվա իրավիճակը շատ նման է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված իրավիճակին։ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին թվում էր՝ երկարաժամկետ կտրվածքով լուծել են իշխանության հարցը, բայց արտաքին աշխարհում սպառվում էր այդ իշխանությանը տված ժամանակը ու եղավ այսպես կոչված թավշյա հեղափոխությունը։ Թե որքան կձգվի Նիկոլ Փաշինյանի ժամանակը եւ դա կլինի արտաքին, թե ներքին ազդակներով պայմանավորված, այս պահին հայտնի չէ, սակայն կարելի է չկասկածել, որ գոնե ներքին տիրույթում այդ ժամանակը չի կարող երկարաժամկետ լինել։
Եւ, այդուհանդերձ, մնում է անհասկանալի, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին հաջողվեց մոտ 60 տոկոս մեծամասնություն վերցնել ապագա խորհրդարանում։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ ի դեմս Նիկոլ Փաշինյանի հենց այդքան էլ ակնկալում էին, նախընտրական նշաձողը «60+»-ն էր, ինչը վկայում է այն մասին, որ ամեն ինչ ընթացել է իշխանության սցենարով։ Հենց այդ սցենարում էլ տեղավորվում էր մեկ այլ փաստ, որ իշխող թիմը շտաբեր չէր ձեւավորում, քանի որ արդեն գծագրել էր, որ իր սեւ գործը ընտրատեղամասերում է անելու։

Այսպիսով՝ ինչ գործոններ ազդեցին իշխանության օգտին տոկոսներ խփելու հարցում։ Առաջինը թերեւս համայնքապետերի երկակի խաղն էր։ Չնայած բազմաթիվ համայնքապետեր ընտրություններից առաջ «Հայաստան» դաշինքի հետ կապի են դուրս եկել եւ խոստացել հօգուտ իրենց աշխատել, սակայն տակից խաղեր են տվել իշխանության հետ՝ մյուս կողմից ընդդիմադիր դաշինքին վստահեցնելով, որ իրենք կպահեն ընդդիմության ձայները, վստահված անձանց կարիք էլ չկա։ Դրա դիմաց համայնքապետերը կշահեն պաշտոնավարումը շարունակելու եւս մեկ ժամկետ, որոշների համար քրեական գործերը վերացնելու հնարավորություն կլինի, իսկ մի մասն էլ դրամական աջակցություն կստանա համայնքի խնդիրները լուծելու համար

Իշխանական ներկայացուցիչների՝ ընտրատեղամասերում դրսեւորած անբռնազբոս պահվածքն ընտրության ընթացքում արդեն հուշում էր, որ ձեռքները ծալած չեն նստում։ Համատարած եւ կազմակերպված հոսանքազրկման փաստը Վրաստանի տարածքից նույնպես վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու շանս է տրվել վրաց-ամերիկյան , որը հավասար է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Հոսանքազրկումը հենց այնպես չի արվել, եւ ժամանակի ընթացքում պարզ կդառնա, թե այդ պահին ինչպես են գործել ընտրակեղծարարները։

Ի դեպ, նման բան մեկ էլ 96 թվականի ընտրությունների ժամանակ է տեղի ունեցել։ Հիմա գալով խորհրդարան անցած եւ չանցած ուժերին։ Լուսավոր Հայաստանի դեպքում անկասկած գործեց սխալ քարոզչությունը, սխալ թիրախները, երբ նախկիններից սերված եւ նախկին իշխանության ամենակարկառուն գործիք Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ոչ են ասում թե նախկիններին, թե ներկաներին։ Այս ուժի գլխավոր առաքելությունը գործիք աշխատելն է, իսկ ցանկացած իշխանություն, այդ թվում Փաշինյանի պես դիլետանտ իշխանության համար քցող, հարվածող, անկայուն գործիքը ինչ-որ պահից դառնում է անպիտան։։ ԲՀԿ-ի անցողիկ շեմը չհաղթահարելու թաստն էր ուշագրավ։ Ծառուկյանը մշտապես աչքի էր ընկնում տպավորիչ քարոզարշավներով, այս անգամ այն ակնհայտ համեստ էր, ծպտված, ինչը արդեն իսկ հուշում էր որոշ բաների մասին։
Չի բացառվում իշխանությունից էին հուշել, որ ժամանակն է դուրս գալ քաղաքականությունից, դրա դիմաց կստանա տնտեսական արտոնություններ, միայն թե հարց է Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածությունը ինչքանով կարող է կայուն լինել։ Չի բացառվում, որ պարզապես վախեցրել են քրեական գործերով, դրա համար էլ աչքի չէր ընկնում։ Կարող է նաեւ երրորդ պատճառ ազդեցություն ունենալ, այն է, որ ընտրություններից առաջ հրաժարվեց թիմի վառ անհատականություններից, ինչպիսիք Գեւորգ Պետրոսյանն ու Նաիրա Զոհրաբյանն են։

Անակնկալը Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցության բարձր ցուցանիշն էր՝ մոտ երեք տոկոս քվե ստացան։ Զրո վարկանիշով կուսակցությունն ու առաջնորդը միայն իշխանության աջակցությամբ կարող էին նման պատկեր գրանցել, թերեւս գնահատվել է թուրքահպատակ ծառայությունը , բայց այնքան զրո է եղել, որ հնարավոր չի եղել անցողիկ տոկոսներ խփել։
Խորհրդարան անցած երկու ուժերի՝ Հայաստան եւ Պատիվ ունեմ դաշինքների ձայները ակնհայտորեն կեղծվել են, իշխանական ողջ ապարատն աշխատել է այս ուժերի դեմ։ Քոչարյանի հրավիրած եզրափակիչ հանրահավաքն արդեն իսկ ապացույցն էր հանրային ավելի մեծ աջակցության, քան գրանցվեց ընտրությունների արդյունքում։

Անի Սահակյան

դիտվել է 7587 անգամ
Լրահոս
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am