ՌԴ-ն ու Ֆրանսիան` ղարաբաղյան «խաղում». մնաց ԱՄՆ-ը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ռուսաստանն անում է հնարավորը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները: Գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Դա կողմերի դիրքորոշումների մոտեցում է ենթադրում՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են լինել: Դա միջազգային, դիվանագիտական աշխատանքի պրակտիկան է՝ գտնել լուծման ուղիներ չկարգավորված խնդիրների համար»,- նշել է Զախարովան: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթաց է պահանջում, այդ իսկ պատճառով հատկապես վերջին շրջանում ավելի են ակտիվացել շփումները, որոնք իրականացվում են տարբեր ձևաչափերով: «Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է առաջիկայում հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև՝ Զախարովան տեղեկացրել է, որ այս պահին որևէ հստակ տեղեկություն չկա: «Մենք կտեղեկացնենք հնարավոր հանդիպումների կազմակերպման պարագայում»,- ասել է նա: Զախարովան չի բացառել, որ հունիսի 20-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի՝ Մոսկվա կատարելիք այցի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը մի շարք միջազգային հարցերի շարքում կքննարկվի նաև ղարաբաղյան հարցը: « Դա բնական է, մենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ երկխոսության մեջ ենք նաև այս հարցում: Հետևաբար` քննարկումները չեն բացառվում»,- տեղեկացրել է Զախարովան: Փաստորեն, Մոսկվան արձանագրել է, որ ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատելու փուլը` ֆրանսիական կողմի հետ: Սա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից երկուսը ակտիվորեն զբաղված են կողմերին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու գործընթացին: Ավելին` Մոսկվան արձանագրում է, որ ներկայիս իրավիճակը պահանջում է կարգավորում, առաջընթաց և փաստորեն, Մոսկվան ակնարկել է, ցանկալի է, որ փոխզիջումը գտնվի հնարավորինս շուտ: Փաստորեն, Զախարովայի միջոցով Մոսկվան շարունակում է շաբաթներ առաջ Լավրովի հիմնական ուղերձների ուղղությամբ հետևողական աշխատանքը: ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների ճանապարհով, նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի ուսանողների առաջ: «Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա,- ասել է նա: «Տարբեր ձևաչափեր ստացած բանակցային երկարատև գործընթացի ընթացքում շատ անգամ մոտ են եղել պայմանավորվածությունների՝ անգամ տարածության վրա մեկնած ձեռքերով, բայց հետո, կամ մի կողմից, կամ մյուս, աշխատել է անվստահության ինչ-որ բնազդ, սակայն աշխատանքը պետք է շարունակել»: Լավրովն ընդգծել էր, որ չնայած բանակցությունների ընթացքում արդեն մշակվել է սկզբունքների փաթեթ, բայց անհրաժեշտ է համաձայնեցնել մի շարք շատ բարդ դետալներ, որոնք վերաբերում են շատ նուրբ, այդ թվում ներքաղաքական հարցերի. «Բայց մենք չենք դադարում ջանքեր գործադրել. Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկիր է, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ, և մենք հետագայում էլ այդ եռյակի շրջանակում կշարունակենք մտածել՝ ինչպես հաղթահարել մանր, բայց շատ լուրջ դետալներ, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- եզրափակել է Լավրովը: Մոսկվան այս փուլում բավական ակտիվ շարունակում է հանդես գալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մոսկվայի ակտիվությունը հասկանալի է. Մոսկվան չի ցանկանում կորցնել հակամարտության «գլխավորի» իր դերը, իսկ դա անելու համար չի կարող, գոնե, հրապարակային կողմերից մեկի աջակիցը դառնալ: Թեև Մոսկվան խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքի մասին, բայց ՌԴ-ն երբեք չի հրաժարվի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում բանակցություններից: Նա կցանկանա ցանկացած հաջողություն Մոսկվային վերագրել: Այստեղ արժե նաև հավելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի` վերջերս արած հայտարարությունը, երբ նա նշեց, որ միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երևանի և Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: Հիշեցնենք, որ անցյալ տարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները պետք է կիրառվեին: Հայաստանի իշխանություններն, ինչպես հայտնի է, դա ընդունել էին, իսկ Ադրբեջանը` ոչ: Հետաքրքիր է, թե արդյոք օրակարգային է նաև այս կարևոր հարցը, միջնորդներին կհաջողվի՞ Բաքվից համաձայնություն ստանալ նաև այս հարցերում: Թամար Բագրատունի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am